1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում 20-ամյա տղայի դաժան սպանությունից. սպանվածը նաև առաքիչ էր, հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը

Այսօր՝ փետրվարի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի որոշմամբ Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի գլխավորությամբ ստեղծված քննչական խմբի քննիչները, ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խմբի ուղեկցությամբ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ Թլիկ գյուղ բերեցին առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 28/10 տան բնակիչ, 25-ամյա Վարդան Հովսեփյանին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս սպանության վայրում քննչական բաժնի պետ Ա. Պետրոսյանի գլխավորությամբ մասնակցում է քննչական փորձարարության, որտեղ հայտնաբերվել է սպանված՝ Երևան քաղաքի Նոր նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի 6/34 հասցեի բնակիչ, 20-ամյա Կառլեն Գրիգորյանի դին։ 

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև արնանման դանակ, ինչպես նաև Mercedes մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է սպանվածին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն աշխատում էր Երևանում գործող «Կոպոլիվա» ընկերությունում՝ որպես առաքիչ, իսկ աշխատանքից հետո ավտոքմենան վարում էր որպես անհատ տաքսի։

Դատաբժիշկը հայտնել է արդեն, որ սպանվածը պարանոցի մասում ստացել է դանակի 4-ից ավելի հարված։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելուց հետ կասկածյալ Վ. Հովսեփյանը դին դուրս է շպրտել ավտոմեքենայից, որից հետո լրացուցիչ մեկ այլ հարված է հասցրել իր զոհին։

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ոստիկանները, Թալինի ոստիկանները, Արագածոտնի մարզի քննիչներն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ուղեկալի ծառայողների հետ մեծ աշխատանք են կատարել հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ՝ անգամ օգտագործելով շներ, և եթե տաք հետքերով չբացահայտեին հանցագործությունը ու չհայտնաբերեին կասկածյալ Վ. Հովսեփյանին, ում վրա, ի դեպ, կան հետքեր, ապա, չի բացառվում, որ նա հեռանար հանցանքի վայրից և հանցագործությունը, եթե բացահայտվեր էլ, ապա՝ մեծ դժվարությամբ։

Ինչպես ավելի վաղ Արագածոտնի մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 26-ին, դաժան սպանություն էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևան-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ ձնակույտում հայտնված Mercedes կա, իսկ մեքենայից քիչ այն կողմ տղամարդու դի կա։

Նշված վայր էր ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ մարզի քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները Mercedes մակնիշի 35 DX 790 համարանիշի ավտոմեքենայի մոտ հայտնաբերել էին պարանոցը կտրած տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը մահացել էր դանակի մի քանի հարվածներից։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Կառլեն Գրիգորյանն էր, ով ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։

Նույն պահին մարզի ոստիկանապետի, Թալինի ոստիկանապետի, մարզի քննչական վարչության պետի, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողների հետ մի քանի ժամ մոտ 5 կմ շառավղով սկսվել էին որոնողական աշխատանքներ։ Արդյունքում՝ ժամերի ընթացքում նշված սպանությունը կատարելու կասկածանքով Թալինի ոստիկանություն բերման էին ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ, ժամանակավորապես Երևանում բնակվող 25-ամյա Վահան Հովսեփյանին։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Լենինգրադյան փողոցում նստել էր նշված տաքսին և պատվիրել ուղևորություն՝ դեպի Գյումրի։

Արդեն նշված հատվածում ճիվաղը դանակի մի քանի հարվածներով կտրել էր երիտասարդի պարանոցը, որից հետո դին տեղափոխել էր ավտոմեքենայի հետնամաս և փորձել այդ ավտոմեքենայով սպանության վայրից ճողոպրել, ինչը նրան չէր հաջողվել և հայտնվել էր ձնակույտի մեջ ու հետո մեքենան թողնելով՝ դիմել էր փախուստի։

20-ամյա տղայյի սպանության կասկածանքով ձերբակալված՝ 25-ամյա Վարդան Հովսեփյանն է


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan