1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը բացում է փակագծերը

- Պարո՛ն գեներալ, այսօր Սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակի օրն է: Դաժան այդ դեպքերից երեք տասնամյակ անց ի՞նչ որակում կարելի է տալ Սումգայիթում կատարվածին:

- Դա միանշանակ ցեղասպանություն էր՝ 1915-ի ցեղասպանության շարունակությունը: Թուրքը թուրք է մնում, թուրքը չի քաղաքակրթվում: Այդ բանը նրանք ապացուցեցին ինչպես 1988-ին, այնպես էլ՝ նախորդ տարվա ապրիլյան պատերազմի ժամանակ, նաեւ՝ 2 օր առաջ: Այդ բանը նրանք ապացուցում են ամեն օր:

- Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեին ի՞նչ գնահատական կտաք:

- Շնորհավորում եմ Արցախի ժողովրդին եւ իշխանությանը կազմակերպված ձեւով, օրինական ճանապարհով ընտրական պրոցեսներ իրականացնելու համար: Եթե թուրքն ամեն օր ապացուցում է իր թուրքությունը, ապա Արցախն ամեն օր ցուցադրում է, որ ինքն առավել օրինական, օրինապաշտ, ժողովրդավար, մարդու իրավունքները հարգող պետություն է, քան իրեն բռնակցել ձգտող Ադրբեջանը: Արցախն ամեն օր հիմնավորում է, որ ինքը երբեւէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

- ԵԿՄ 11-րդ համագումարի վերաբերյալ իրարամերժ գնահատականներ հնչեցին: Իսկ Դուք վերլուծություն արե՞լ եք, գո՞հ եք արդյունքներից: 

- Համագումարը գնահատեց նախորդ շրջանում կատարված աշխատանքներն ու նախանշեց բոլոր ուղղություններով առաջիկա չորս տարվա անելիքները: Շատ կարճ ձեւակերպեմ: Մենք շարունակելու ենք աջակցել զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, շարունակելու ենք երիտասարդ եւ պատանի երկրապահների հայրենասիրական դաստիարակության ծրագրերը, շարունակելու ենք պաշտպանել եւ պահպանել հայոց անկախությունն ու պետականությունը, միշտ լինելու ենք Հայաստանի, Արցախի սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի, սահմանապահ զինվորի կողքին: Նորընտիր վարչության կազմում էլ հայ ազգի բոլոր խավերի ներկայացուցիչներ կան, քանի որ Երկրապահը հենց աշխարհասփյուռ հայ ազգի կառույց է: Վարչության կազմն ընդլայնեցինք՝ ընդգրկելով մեզ հետ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցների ներկայացուցիչներին:

- Իսկ Ինչո՞վ բացատրել հանգամանքը, որ Դուք ընդգրկվեցիք ՀՀԿ համապետական ցուցակում, մի շարք երկրապահներ էլ ռեյտինգայինով են առաջադրվել:

- Հերթական անգամ պարզաբանեմ՝ Հանրապետականը Երկրապահի կուսակցությունն է, երկրապահ կուսակցություն է: ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը երկրապահ ազատամարտիկ է եղել: ՀՀԿ առաջնորդներից է եղել ԵԿՄ հիմնադիր, Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Երկրապահ էր, մեր վարչության անփոփոխ անդամ էր Անդրանիկ Մարգարյանը: Եվ վերջապես, երկրապահ է, պատերազմի բովով անցած ազատամարտիկ է ՀՀԿ ներկա նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 

- Մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Դարձյա՞լ ճոխ միջոցառումներով եք այն նշելու։

- Մարտի 5-ը երկրապահական օրացույցում տոնական է։ Վազգեն Սարգսյանը հայ ազգի պատմության ամենավառ անհատականություններից է։ Նա ե՛ւ Երկրապահի հիմնադիր ու հավերժ նախագահն է, ե՛ւ հայոց պետական բանակի հիմնադիրն ու առաջին պաշտպանության նախարարը։ Նա էր, իր վճռականությունն էր, որ կարողացավ միավորել երկրապահ կամավորական ջոկատները։ Սպարապետն էր, որ կազմակերպեց ինքնապաշտպանությունն ու բանակի ձեւավորումը, որ կազմակերպեց մեր ռազմական հաղթանակն ու տարածքների ազատագրումը։ Սպարապետի կազմակերպական ջիղի, անմնացորդ հայրենասիրության եւ նվիրվածության շնորհիվ է, որ հայ ազգը, դարերի ընդմիջումից հետո, հայրենյաց տարածքներ ազատագրեց, ընդարձակեց, ոչ թե փոքրացրեց հայրենիքի սահմանները։ Եվ այս ամենը հաշվի առնելով՝ մենք Սպարապետի ծննդյան օրը հռչակել ենք նաեւ պատանի երկրապահների երդման օր։ Արդեն տասներորդ անգամ պատանիների երդման արարողությունն անցկացվելու է մարտի 5-ին, ընդ որում՝ արդեն երրորդ անգամ արարողությունն անցկացնելու ենք Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Զուգահեռաբար արարողություներ են կազմակերպվելու բոլոր տասը մարզերում։ Մեր պատանիներն ու աղջիկները երդվելու են տեր լինել հայոց արդար պահանջատիրությանը, տեր լինել պետությանը, առաջնորդվել այն արժեքներով, որ որդեգրել էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը։
Մարտի 5-ն, ի դեպ, մայր եկեղեցու օրհնությունն էլ ունի։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կարգադրությամբ այդ օրը հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատանի երկրապահ կամավորականների օրհնության կարգ։ Իսկ տոնական միջոցառումները սկսելու ենք վաղ առավոտից՝ ԵԿՄ վարչության շենքում ծաղկադրում ենք անելու Սպարապետի կիսանդրու եւ ի պատիվ Սպարապետի կանգնեցված խաչքարի մոտ։ Այնուհետեւ այցելելու ենք Արարատ՝ Վազգենի օջախում, իր ծնողների հետ շնորհավորելու նրա ծննդյան օրը։ Մեր սրբազան պարտքն ու պարտականությունն է Գրետա մայրիկի առաջ խոնարհվելն ու շնորհակալություն հայտնելը, որ մեր Մեծ մայրիկը մեր ազգին Սպարապետ է պարգեւել։ Մարտի 5-ին երկրապահական պատվիրակությունները այցելելու են Հայաստանում, Արցախում, Սփյուռքում կանգնեցված Սպարապետի հուշարձաններին, այցելելու ենք բոլոր եղբայրական գերեզմաններ, պանթեոններ, վերականգնված Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներին, բոլոր պատմական հուշարձաններ։ Պատանի երկրապահի երդման արարողություններ էլ, Երեւանին զուգահեռ, անցկացվելու են բոլոր տասը մարզերում։ Մարտի 5-ը Երկրապահի տոնն է, երկրապահ հայ ագի տոնն է, եւ մենք շնորհավորելու ենք համայն հայությանը։

- Իսկ Երկրապահում այսօր հատուկ ուշադրություն դարձվո՞ւմ է Վազգեն Սարգսյանի ծրագրերի իրագործմանը։

- Երկրապահը Վազգենի տունն է, Վազգենի հիմնած օջախն է։ Այստեղ ամեն ինչ վազգենավարի է։ Մենք համարում ենք, որ Վազգենը կենդանի է, եւ նրա անպարտ ոգին մեզ առաջնորդում է։ Այն ամենը, որ արվում է Երկրապահում՝ սկսած բանակին զորակցելուց, զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին աջակցությունից մինչեւ երկրապահական եռասերունդ ընտանիքի կայացում եւ պատանիների, երիտասարդների հայրենասիրական դաստիարակության ծրագրեր, այս ամենը Սպարապետի իղձի իրականացումն է։ Սպարապետն էր ասում, որ պետք է կայացնենք պատանեկան կառույցը, որ հայ երեխան պետք է դպրոցից իմանա իր ազգի պատմությունը, իմանա, թե ինքն ով է, որտեղից է գալիս եւ ուր է գնում։ Այսօր մենք հպարտորեն կարող ենք Սպարապետին զեկուցել, որ իր գաղափարների ժառանգորդների հսկայական բանակ ունենք, բազմահազար երիտասարդներ եւ պատանիներ Երկրապահում կրթվում, դաստիարակվում են այն արժեքներով, որոնց կողմնակից էր Սպարապետը։ Ես հպարտորեն կարող եմ ասել՝ քո գաղափարներն անմահ են, Սպարապե՛տ, դո՛ւ անմահ ես՝ Սպարապե՛տ։ Հայրենասիրական դաստիարակությունը ԵԿՄ տարածքային բաժանմունքների պատանեկան կառույցներում եւ դպրոցների «Պատանի երկրապահ» ակումբներում մատուցվում է անընդհատ, ողջ ուսումնական տարվա ընթացքում, իսկ ամառային արձակուրդներին այդ նպատակով օգտագործում ենք ճամբարային հավաքները։ Փառք Աստծո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ արդեն ունենք ճամբարի հիմնական, սեփական տարածք՝ Գեղարքունիքի մարզի անտառային գեղատեսիլ վայրում։ Այստեղ եռասերունդ երկրապահները զուգահեռում են հանգիստն ու դասընթացները, պարապմունքները։

- Գարնան բացումը դարձյալ վազգենավարի՞ եք անելու։

- Իհարկե՛։ Տեսնո՞ւմ եք՝ որքան գեղեցիկ ավանդույթներ է հիմնադրել Սպարապետը։ Հարգելու ենք իր սահմանած կարգը։ Մարտի 1-ին երկրապահները բոլոր տեղերում լավաշ, պանիրով, ձվով ու թարխունով տոնելու են գարնան գալուստը։ Երկրապահական ստվար մի պատվիրակություն պարտադիր այդ միջոցառումը կիրագործի Աշտարակի ձորի հենց այն հատվածում, ուր ամեն տարի մարտի մեկին լինում էր Սպարապետը։ Մարտը հարուստ է գեղեցիկ տոներով, որոնցից մեկն էլ կանանց տոնն է՝ մարտի ութը: Ես նախօրոք շնորհավորում եմ մեր մայրերին, կանանց, քույրերին, դուստրերին գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ: Շնորհավորում եմ հերոսներ ծնող հերոս մայրերին, հատկապես՝ մեր Մեծ մայրիկին՝ Գրետա մայրիկին: 

- Եվ վերջին հարցը՝ հետաքրքիր մի զուգադիպությամբ ԱԺ ընտրությունների քարոզարշավը մեկնարկում է հենց մարտի 5-ին։ Ի՞նչ է քարոզելու Երկրապահը։

- Երկրապահը քարոզելու է միասնություն, համախմբում, համերաշխություն։ Լինենք միասնական, եւ դրական, հայանպաստ լուծում կստանան բոլոր-բոլոր պրոբլեմները։ Պատմությունն է ցույց տվել՝ երբ միաբան ու համերաշխ ենք եղել, մեզ ոչ մի ոսոխ չի կարողացել հաղթել։ Երբ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայությունը միահամուռ ջանքերով միասնական ծրագիր է իրագործում, այդ ծրագիրը պարտադիր հաղթանակում է։ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ՝ ահա ամենակարեւորը, որ Երկրապահը մաղթում է մեր ժողովրդին։

Shamshyan.com
Բացառիկ հարցազրույցը՝ Գագիկ Շամշյանի

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan