Ով է առեղծվածային «Պահապան» ՍՊԸ-ի թիկունքին կանգնած, որը ՀՀ ՊՆ-ում պաշտոնեական կեղծիք կատարելով՝ գրպանել է 44 մլն դրամ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.ի 314 հոդվածի
/պաշտոնեական կեղծիք/ հատկանիշով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 1-ին ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեից Հայաստանի քննչական կոմիտեում գրություն է ստացվել, որ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կողմից իրականությանը չհամապատասխանող հանձնման-ընդունման արձաագրություն է կազմվել և հարկային հաշիվը ներմուծվել է համապատասխան էլեկտրոնային համակարգ:
Պարզվել է, որ դրա հետևանքով «Պահապան» ՍՊԸ-ին փոխանցվել է 44 մլն 205 հազար 973 ՀՀ դրամ:
Փաստի առթիվ քննչական բաժնում նախաքննություն է սկսվել:
