ՀՀ ֆինանսների նախարարությունը կթողարկի 500-ից մինչև 700 միլիոն դոլարին համարժեք եվրոբոնդեր. մոտենում ենք ՀՆԱ-ի 60 տոկոսի սահմանաչափին
«Հավանաբար մինչև այս տարվա հուլիս, ՀՀ ֆինանսների նախարարությունը կթողարկի 500-ից մինչև 700 միլիոն դոլարին համարժեք եվրոբոնդեր։ Մեր տեղեկություններով, այս քայլին գնալու քաղաքական որոշումը արդեն իսկ կայացված Է։
Այս թողարկման առանձնահատկությունը կլինի այն, որ եվրոբոնդերը արտահայտված են լինելու ոչ թե արտարժույթով, այլ դրամով։ Ներկայումս ընթանում են դրա նախապատրաստական աշխատանքները։ Որոշակի խնդիրներ են ծագում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական պարտքի առավելագույն ՝ ՀՆԱ-ի 60 տոկոսի սահմանաչափը գերազանցելու հետ կապված։ Այսինքն, եթե եվրոբոնդերով կառավարությունը ներգրավի նոր պարտք, ապա դա կարող Է գերազանցել նշված սահմանաչափը, իսկ օրենքով դա արգելված Է։ Բացառված չէ, որ կառավարությունը նախաձեռնի նաև այդ օրենքում փոփոխություն կատարելու գործընթացը և բարձրացնի շեմը մինչև 70 տոկոս»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։