Բերման է ենթարկվել՝ 16 տարին չլրացած աղջկա հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մարտի 10-ին, ժամը 9-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1993 թ. ծնված Պետիկ Կ.-ին, որը 2016թ. հունսի 9-ից Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 141 հոդվածի (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: