Ոչ կռիվ ա եղել, ոչ հավաք ա եղել, ոչ մի բան էլ չի եղել. Ազատավան գյուղի գյուղապետը հերքում է, որ միջադեպ է եղել
««ՉԻ» տեղեկություններով՝ նախօրեին միջադեպ է գրանցվել Արարատի մալզի Ազատավան գյուղում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նախօրեին «Ծառուկյան դաշինքի» շտաբում ուշ երեկոյան հերթական կերուխումը ավարտվել է ծեծկռտուքով, մեկ անձ մարմնական վնասվածք է ստացել։ Փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ Ազատավան գյուղի ԲՀԿ-ական գյուղապետ Լեռնիկ Ղազարյանից։ Վերջինս հերքեց ծեծկռտուքի փաստը։ «Ոչ կռիվ ա եղել, ոչ հավաք ա եղել, ոչ մի բան էլ չի եղել։ Վեճ անգամ չի եղել, խոսակցություն չի եղել։ Գյուղում լիքը ժողովուրդ կա, թող մեկը ասի, որ կռիվ ա եղել, կամ բարձր խոսակցություն են լսել։ Գյուղում երեք հատ շտաբ կա՝ սաղ իրար կողքի, խաղաղ հանգիստ, համեստ, լավ ձևով», –գրում է թերթը։
