Ոստիկանությունում հետաքննություն է կատարվում ՕՐՕ դաշինքի շտապի աշխատակցին ատրճանակով սպառնալու դեպքով
Ոստիկանությունում հաղորդում է ստացվել՝ Էջմիածնում ՕՐՕ դաշինքի շտաբի աշխատակցի վրա ատրճանակ պահելու և սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ:
«Փաստինֆո»-ի թղթակիցն այդ մասին տեղեկացավ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանից:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են, հետաքննություն է կատարվում:
Նշենք, որ ՕՐՕ դաշինքի մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեկ գիշերն առանց պետհամարանիշի մեքենան կտրել է իրենց աշխատակիցների ճանապարհը, մեքենայից իջել է մի երիտասարդ ու, ատրճանակը պահելով ՕՐՕ դաշինքի շտաբի աշխատակիցներից մեկի ճակատին, սպառնացել ու նաև զգուշացրել է, որ հեռու մնա ՕՐՕ դաշինքից:
