Մի քանի ժամ առաջ ամերիկյան բանտից ազատ արձակվեց հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող, «օրենքով գող» Պզոն, նույն ինքը՝ Արմեն Ղազարյանը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ ԱՄՆ-ում ազատ արձակվեց հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող, «Պզո» մականվամբ Արմեն Ղազարյանը։
Վերջինս տարիներ առաջ էր կալանավորվել, ապա դատապարտվել էր։
ԱՄՆ-ի իրավապահները փորձել էին քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներ մեղսագրել նրան, սակայն Պզոյի փաստաբանները կարողացել էին ծանրակշիռ ապացույցներոով արդարացնել իրենց պաշտպանյալին։
