Ողբերգական ավտովթար Երևանում. Nissan March-ի երիտասարդ վարորդը բախվել է էլեկտրասյանը. նա տեղում մահացել է
Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Nissan March մակնիշի 35 FR 708 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Մամա Ֆլորա»-ի հարևանությամբ, բախվել է էլեկտրասյանն ու դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
