1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ոչ հորեղբայրը, ոչ քեռին և առավել ևս՝ ոչ էլ «բաջանաղն է» Հովհաննես Սահակյանին օգնել ինքնադրսևորվել

Նախորդ գումարման ՀՀԿ–ական ԱԺ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը 6–րդ գումարման ԱԺ–ում չի լինի: Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ ՀՀԿ բարձր ղեկավարությունը դրա դիմաց նրան Լոռու մարզպետի պաշտոն է առաջարկել: Ու թեև այս լուրը նախկին պատգամավորը հերքել էր և նաև նշել, որ այդ որոշման պատճառով հարազատ կուսակցությունից նեղսրտած չէ, բայցև չէր էլ հերքել, որ իր մասով նորություններ կլինեն: «Փաստի» հետ զրույցում ևս մեկ անգամ հերքեց մոտ ժամանակներս իրեն որևէ պաշտոնում տեսնելու մասին լուրերը և նշեց, որ այս օրերին զբաղված է Երևանի ավագանու ընտրություններով, իսկ երբ ավելի ազատ է լինում, ժամանակի մեծ մասն անց է կացնում երեխաների հետ:

«Որևէ նման հարց կուսակցությունում չի քննարկվել, և որևէ նման բան այս պահին չկա: Ինչ վերաբերում է երեխաներիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնելուն, ապա ասեմ, որ վերջին երկու տարին բավականին լարված ժամանակաշրջան էր: Սահմանադրական փոփոխություններ, Ընտրական օրենսգիրք, Կանոնակարգ օրենք, երեքն էլ բավականին ծանր աշխատանք էր ենթադրում, և ես, լինելով պատասխանատու հանձնաժողովի նախագահ, ողջ ծանրաբեռնվածությունը իմ ուսերին էր: Այդ էր պատճառը, որ միայն կիրակի օրերին էի կարողանում նրանց ժամանակ տրամադրել: Հիմա երեխաներիս հետ եմ շփվում, գիրք ենք կարդում, շատ եմ լինում Սպիտակ քաղաքում»,– ասաց Հ. Սահակյանը:

Վերջին գիրքը, որն այս օրերին ընթերցել է նախկին պատգամավորը Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսն» է, որն այնքան էլ չի խաչվում մեր օրերի հետ: Նրա կարծիքով մեր օրերի հետ ավելի շատ կարելի է «Փոքրիկ իշխանը» համեմատել, բայց Հ. Սահակյանի համոզմամբ ամեն ինչից անկախ կյանքում ամենակարևորը ճիշտ ապրելն է: «Ե՛վ քաղաքականության մեջ, և՛ կյանքում բոլորի հետ շփումներում միշտ շիտակ և պարզ եմ եղել: Երբևէ չեմ կեղծել և եթե ինքս ինձ հետ ներդաշնակ չեմ եղել, ապա այդ մասին չեմ արտահայտվել: Քաղաքականությունն էլ, անցած և դեռ անցնելիք ճանապարհն էլ, հատկապես երիտասարդ մարդկանց համար, ավագ ընկերներից սովորելու, կենսափորձ ձեռք բերելու առումով բավականին կարևոր է: Բայց նախկինն ու ներկան համեմատելով մի հետաքրքիր առանձնահատկություն է նկատվում: Եթե նախկինում թիրախը տեսանելի էր, ապա հիմա այն տեսանելի չէ, որը ինչ–որ տեղ իր բարդություններն է առաջացնում»,– ասաց Հ. Սահակյանը:

Խոսելով պատգամավորական «կոմֆորտից» զրկվելու և դրան հարմարվելու մասին, նա նշեց, որ այս կամ այն իրավիճակում լինելն իր համար կոմֆորտից օգտվել կամ դրանից զրկվել չի կարող նշանակել, քանի որ ուսանողական տարիներից Երևանում վարձով ապրելու ժամանակ շաբաթը 5000 դրամով ապրելու գինն էլ գիտի, 27 տարեկանից ծառայողական մեքենայով ման գալունն էլ, բայց ամենակարևորն իր համար այն է, որ կյանքում ինչին որ ինքը հասել է, հասել է բացառապես իր արդար քրտինքի, իր խելքի ու մարդկային ճիշտ պահվածքի շնորհիվ: «Ինձ ոչ հորեղբայր է բերել պաշտոնի դրել, ոչ քեռի, ոչ էլ բաջանաղ: Եվ ես ինչի հասել եմ, բացառապես իմ ունակությունների, մարդկային դրսևորումների, մեր թիմի ու ղեկավարներից նախ` Անդրանիկ Մարգարյանի, և հետո էլ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ եմ հասել: Շնորհակալ եմ, որ նրանք գնահատել, վստահել են ինձ ու սեփական ունակություններս դրսևորելու հնարավորություն տվել»,– ասաց Հ. Սահակյանը:

Նախկին պատգամավորի կարծիքով կյանքը չի սկսվում ու ավարտվում Ազգային ժողովով և ոչ պատգամավորի, ոչ էլ նախարարների աթոռները հավերժ չեն: Կարևորն այն է, որ մանդատով, թե առանց մանդատի, մարդը՝ մարդ լինի: Իր անցած պատգամավորական ճանապարհով Հ.Սահակյանը հպարտանալու առիթ էլ ունի, քանի որ շատ շատերն, ովքեր երկար տարիներ ԱԺ–ում աթոռ են զբաղեցրել, իրենց պատգամավորական ողջ կենսագրության ընթացքում այնքան գործ չեն արել, որքան նա:

Իսկ ՀՀԿ–ական այն ընկերներին, ովքեր նույնպես 6–րդ գումարման պատգամավորի մանդատ չեն ստանա, կոչ արեց չնեղսրտել ու առաջ նայել: «Շատ շատերը պատգամավոր լինելով, անգամ հետագիծ չեն կարողացել ունենալ: Երբ անհրաժեշտ է եղել թե՛ քաղաքական, թե՛ իրավական հարցերի ժամանակ խոսել ենք, բարձրաձայնել ենք, պարզաբանումներ ենք տվել: Որևէ ժամանակաշրջանում ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը ղեկավարելը բավականին պատասխանատու պաշտոն է, որը ստատուսի առումով բավականին բարձր և պատվաբեր է նաև ինձ համար: Բայց ես դեմ եմ նաև, որ մարդիկ մինչև խորը ծերություն, մինչև թոռների ձեռքը բռնելը պետք է շարունակեն նույն տեղում լինել կամ պատգամավոր լինել: Փոփոխությունը երբեմն նույնիսկ անհրաժեշտ է, քանի որ ցանկացած նոր բան մի քանի տարի հետո վերածվում է միօրինակության, իսկ փոփոխություններն օգնում են ավելի ակտիվ գործել և սեփական ունակությունները նորովի ներկայացնել»,– ասաց Հ. Սահակյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan