1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նոր մանրամասներ՝ երեկ Երևանում աղմկահարույց դեպքից. ինքնասպանության փորձ կատարած որդու կողմից դանակահարված ծնողները պետական պաշտոնյաներ են

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Արման Նահապետյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Կարապետյանի կողմից հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է՝  մայիսի 13-ին, Ուլնեցու փողոցի 3-րդ փակուղու թիվ 2-րդ շենքից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենքի 22-րդ բնակարանից «ձախ ազդրի, այտի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 49-ամյա Սուրեն Կանջինյանը, «բազմաթիվ ծակած վերքեր» ախտորոշմամբ, նույն հասցեի բնակիչ, 46-ամյա Գայանե Մազինյանը և նույն հասցեի բնակիչ, 21-ամյա Վլադիմիր Կանջինյանը՝ «պոլիտրավմա, ձախ ազդրի ստորին մեկ երրորդի բաց կոտրվածք, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ: 

SHAMSHYAN.com-ի տեղեկությունները հաստատվել են, որ վիրավորներից Ս. Կանջինյանն ու Գ. Մազինյանը ամուսիններ են, իսկ Վ. Կանջինյանը նրանց որդին է: 

Վիրավոր Գ. Մազինյանը աշխատում է նախարարություններից մեկում՝ որպես ֆինանսական բաժնի պետ, իսկ Ս. Կանջինյանը երկար տարիներ աշխատել է հարկային տեսչությունում և հարևանների մոտ ավելի շատ հայտնի է՝ Հարկայինի Սուրո մականվամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Վ. Կանջինյանը կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել իր ծնողներին, ինչի հետևանքով վերջիններս ստացել են նշված մարմնական վնասվածքները:

Այդ ամենից հետո Վ. Կանջինյանը ինքնասպանություն գործելու նպատակով իրենց շենքի 6-րդ հարկի շքամուտքի պատշգամբից ցած է նետվել և ընկել շքամուտքի մոտ կայանված Honda մակնիշի ավտոմեքենայի վրա: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 13-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցի 2-րդ շենքի բակում վիրավոր քաղաքացի կա: 

Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռուբեն Նավասարդյանի գլխավորությամբ: 

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննիչները` բաժնի պետ Արման Նահապետյանի գլխավորությամբ: 

Քննչական բաժնի մի քանի քննիչ նշված շենքի 6-րդ հարկի 22-րդ բնակարանում կատարում էին դեպքի վայրի զննություն: Թե բնակարանում, թե վերելակից դուրս` միջանցքում, հայտնաբերվել էին բավականին շատ արյան հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները միջանցքում հայտնաբերել էին նաև ծռված դանակ, որի վրա կային արյան հետքեր: 

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ նշված բնակարանից Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էին տեղափոխվել Սուրիկ Կանջինյանը և Գայանե Մազինյանը, իսկ շենքի մուտքի մոտից նույն բժշկական կենտրոն էր տեղափոխվել Վլադիմիր Կանջինյանը:

SHAMSHYAN.COM

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan