Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդի դի՝ սուր և բութ առարկաներից ստացած հետքերով
Այսօր ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Մուշի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ տևական ժամանակ է, Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 71 Ա շենքի 3-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Փրկարարները, բացելով տան դուռը, բնակարանում հայտնաբերել են բերանքսիվայր ընկած տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 23-ամյա Արթուր Հարությունյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան սուր կտրող-ծակող և բութ առարկայից ստացած բազմաթիվ հետքեր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
