ՀՀ շինարարների միությունում կայացավ սեմինար, նպատակ ունենալով Հայաստանի շինարարներին մշտապես հաղորդ անել աշխարհում ընթացող շինարարական գործընթացներին
Մայիսի 23-ին ՀՀ շինարարների միությունում կայացավ սեմինար, նպատակ ունենալով Հայաստանի շինարարներին մշտապես հաղորդ անել աշխարհում ընթացող շինարարական գործընթացներին։
Սեմինարում <<PERI- Russia>> գլխամասային կառույցի ներկայացուցիչները իրենց հայ գործըկերներին ներկայացրին <<PERI>> -ի գերմանական ընկերության արտադրության կաղապարամածերը, որը լայն կիրառում ունի առաջատար երկրների շինարարության ոլորտում։ <<PERI>> գերմանական ընկերությունը այսօր կաղապարամածեր խոշորագույն արտադրոցներից մեկն է, որը իր արտադրանքն է ներկայացնում նաև եվրոպական ու ռուսական շուկաներում։
<<Շինարարարության որակի ապահովումը պայմանավորված է ոչ միայն բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ, այլև կիրառվող բարձրակարգ կաղապարամածերով։ Այսօր արդեն առաջատարտեխնոլոգիաները մեր ոլորտի անբաժանելի մասն են կազմում։>>,-ողջունելով սեմինարի ներկաներին ասաց ՀՀ շինարարների միության նախագահ, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը։
Սեմինարին ներկա էին Շինարարների միության անդամ մի շարք առաջատար կազմակերպությունների ղեկավարներ,ներկայացուցիչներ և միության խորհրդի անդամ <Երևան Շին>>, <<Արփա-Սևան>>, <<Կամուրջ Շին>>ընկերությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։ Սեմինարի ընթացքում քննարկվեցին նաև շինարարներին հուզող ընդհանուր հարցեր։ Ներկաները հարց բարձրացրեցին <<PERI>>-ի ընկերության ներկայացուցչություն ունենալու անհրաժեշտության մասին։
ՀՀ շինարարների միություն
