Յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հաշիվ տա՝ իր կյանքում ի՞նչ արեց պետականության համար. Աղվան Հովսեփյան
hraparak.am-ը գրում է.«Մեկ դար առաջ հենց այստեղ, որտեղ մենք գտնվում ենք, հիմք դրվեց հայոց պետականությանը, հազար տարի երազած հայոց պետականությանը: Եվ դա շնորհիվ մեր միասնության, մեր պապերի միասնության, շնորհիվ այն գիտակցության, որ չի կարելի թողնել, որ օջախը, հողն արատավորվի».- իր ելույթում նշեց Քննչական կոմիտեի նախագահ, Նիգ-Ապարան հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանը:
Առաջին հանրապետության տոնի առթիվ կազմակերպված ամենամյա տոնակատարությունը մեկնարկեց այսօր Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից, մարդիկ քայլերթով շարժվեցին դեպի «Վերածնունդ» հուշահամալիր, որտեղ և ելույթ էր ունենում Աղվան Հովսեփյանը:
«Այս հողի վրա հիմք դրվեց մեր պատական հիմքերը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հաշիվ տա, թե ինքն իր ամենօրյա ապրած կյանքում ի՞նչ արեց այդ պետականության համար, որպեսզի այդ պետականությունը հաստատ մնա, որպեսզի այդ պետականությունը կայուն մնա: Ի՞նչ արեց, որ մեր երկիրը բարօրության հասնի: Յուրաքնաչյուրս պետք է մեզ այդ հարցը տանք՝ ամենաբարձր պաշտոնավորից մինչև ամենահողի վրա աշխատողը, յուրաքանչյուրն իր լուման պետք է դնի մեր պետականության համար: Կողքից խոսելը ոչ մի բարօրության չի հասնի, միայն խոսելով չի, որ երկիրը պետք է զարգանա, ամեն ինչ ստեղծվում է մարդու կողմից և լավը, և բարին, և չարը, և տգեղը».- նշեց Աղվան Հովսեփյանն ու խնդրեց բոլորին իրենց գործերի մեջ մարդ մնալ:
