6-րդ գումարման ԱԺ-ը ոչնչով չի տարբերվում նախորդներից. դատարկ դահլիճում ընթանում էր հարցերի քննարկում
«Ժողովուրդ» օրաթերթը գրել է.
«Երեկ մինչ խորհրդարանը արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկում էր կառավարության կողմից ներկայացված մի քանի նախագծեր, խորհրդարանականները, բացի նիստին ներկա լինելուց, ինչով ասես զբաղված էին: «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես է դատարկ դահլիճում ընթանում հարցերի քննարկումը: Ասել է, թե 6-րդ գումարման Ազգային ժողովը ոչնչով չի տարբերվում նախորդ խորհրդարաններից:
Պատգամավորները ներկայանում են միայն քվեարկության ժամանակ, և առանց գիտության, թե ըստ էության ինչի մասին է նախագիծը, ի՞նչ փոփոխություններ են սահմանվում ըստ այդ նախագծերի, խորհրդարանականները կողմ են քվեարկում: Սա արդյունքն է այն պարզ ճշմարտության, որ արդեն քանի տարի Ազգային ժողով են մուտք գործում մարդիկ, որոնք բացարձակապես կապ չունեն քաղաքականության հետ, ընդամենը իշխանության վերին օղակներում ունեն «քավորներ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
