Կայարանցի Թևոսիկի դիրքերը թուլացնելու համար է սպանվել նրա եղբայրը. դատախազը 25 տարվա ազատազրկում պահանջեց
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազ Հայկ Հակոբյանը հրապարակեց քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով մեղադրական ճառը:
Ինչպես դատարանից հայտնում է Yerkir.am-ի լրագրողը՝ դատախազը պահանջեց գործով ամբաստանյալ, սպանություն և սպանության պատվեր տալու, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանին մեղավոր ճանաչել նշված բոլոր հանցագործությունները կատարելու համար և դատապարտել 25 տարվա ազատազրկման, նրա պատժի սկիզբը հաշվել 2014թ-ի փետրվարի 3-ից: Մեղադրողը ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ չմատնանշեց:
Համաձայն դատախազի ճառի՝ Իսրայել Սարգսյանը պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը՝ նրա եղբոր՝ Թևոս Սաֆարյանի դիրքերը շրջապատում թուլացնելու նպատակով:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում:
