Ավազակային հարձակում Արմավիրում. անհայտ անձը ատրճանակով ներխուժել է տուն, ծեծի ենթարկել 64-ամյա կնոջը
Արմավիր քաղաքում այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 03։00-ի սահմաններում անհայտ անձը, երկաթյա լինգով Արմավիր քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի 109 տան դուռը բացելով, ներս է մտել և ատրճանակի սպառնալիքով ծեծի է ենթարկել տանտիրուհուն՝ 64-ամյա Ռիմա Մխիթարյանին և սպանության սպառնալիքի տակ հափշտակել 1 հատ ոսկյա մատանի և 120.000 դրամ։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
