Իշխան Զաքարյան-Գագիկ Ծառուկյան հարաբերությունները շարունակում են լարված մնալ, իսկ Սողոմոնյանն իրեն երջանիկ է զգում՝ Շանզ-Էլիզեում
ԱՍԵԿՈՍԵ
Շրջանառվող լուրերի համաձայն, բոլորովին վերջերս, հերթական խիստ լարված խոսակցությունն է տեղի ունեցել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԲՀԿ նվիրյալ Իշխան Զաքարյանի, եւ «Ծառուկյան» Դաշինք»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ:
Նույն լուրերի համաձայն, երբ Զաքարյանը փորձել է Ծառուկյանից պարզել, թե ի վերջո, որն է լինելու նրա վերջանական հանգրվանը ԲՀԿ-ում, եւ թե արդյո՞ք Ծառուկյանը միանձնյա է որոշումներ կայացնում՝ իր հետագա ճակատագրի հետ կապված, Ծառուկյանը ձեռքը խփել է սեղանին, ու փորձել է ձեռքերին ազատություն տալ՝ասելով, որ Զաքարյանն անցնում է բոլոր սահմանները: Թե ինչով կավարտվի Ծառուկյան-Զաքարյան առճակատումը, առայժմ դժվար է ասել, բայց որ Զաքարյանի նկատմամբ Ծառուկյան Դաշինքում անհասկանալի տրամադրություններ են նկատվում՝ մեկից մեկ պարզ է: Չհաշված, որ ԱԺ նիստերին այդպես էլ չնկատվեց «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ, պատգամավոր ընտրված Իշխան Զաքարյանը:
Հ.Գ Փոխարենը, բոլորովին վերջերս իր պաշտոնին հրաժեշտ տվեց Իշխան Զաքարյանի կինը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ով տարբեր առիթներով ասում են առիթը չէր կորցնում ամուսնու պաշտոնով պարծենալու, եւ ՀՀ չինովնիկներից շատերի կանանց հեգնելու համար:
Ավելին, մինչ իր պաշտոնին հրաժեշտ տալը, Սողոմոնյանը Փարիզում հասցրել էր (իր ենթակա տնօրենների մոտ) հպարտանալ իր տաղանդաշատ ու քրտնաջան գործունեության արդյունքներով՝ հատկապես Փարիզի Շանզ Էլիզեի հայտնի պողոտայում կարողություն ձեռք բերելու, եւ Փարիզում իրեն երջանիկ ու ապահով զգալու համար:
Թեմայի մասին՝առավել մանրամասն՝կխոսենք հաջորդիվ: