«Բանակում» սերիալից հայտնի Հմբոն հարբած փորձել է խոչընդոտել օպերատորների աշխատանքը. ոստիկանները միջամտել են
Երեկ՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ֆրանսիայի հրապարակում Ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառման ժամանակ «Բանակում» հեռուստասերիալից հայտնի Համբարձումը՝ նույն ինքը Էմիլ Գալստյանը, հայտնվել է այդտեղ և խանգարել օպերատորների աշխատանքը:
shamshyan.com –ի հաղորդմամբ՝ նրան թվացել է, թե բոլորը իրեն են նկարում և ամեն կերպ փորձել է խոչընդոտել օպերատորների աշխատանքին:
Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանն ու մյուս ոստիկանները նկատելով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, Է. Գալստյանին ՃՈ ավտոմեքենայով ուղարկել են ոստիկանություն՝ սթափության զննության: Վերջինիս նկատմամբ ոգելիչ խմիչք օգտագործած վիճակով հասարակության հանդեպ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար կազմվել է վարչական ակտ։ Նա տուգանվել է 20. 000 ՀՀ դրամով, քանի որ նրա մոտ վերջին մեկ տարվա ընթացքում այս երևույթը կրկնվող բնույթ է կրել:
