Ռուսաստանում 29-ամյա հայազգի ծանրամարտիկ, Եվրոպայի երկակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանին մահացած են գտել գետում
Ծանրամարտի Եվրոպայի երկակի չեմպիոն, ռուսաստանաբնակ հայազգի մարզիկ Սերգեյ Պետրոսյանն է մահացել Կրասնոդարի երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքում:
Այդ մասին տեղեկանում ենք Գորյաչի Կլյուչի քաղաքապետ Իվան Ֆեդորովսկու Facebook-ի էջից:
«Գորյաչի Կլյուչը հիանալի մարդու և տաղանդավոր մարզիկի է կորցրել»,- գրել է նա:
Ինչպես նշում է Ինտերֆաքսը, հղում անելով Կրասնոդարի երկրամասի ՔԿ քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը, մարզիկի մարմինը հայտնաբերվել է Գորյաչի Կլյուչի մոտակայքում հոսող գետում: Նրա մարմինը ճանաչել են հարազատները, հայտնում է lenta.ru-ն: