1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մահվան ելքով վթարի 26-ամյա կասկածյալը, ով վթարից հետո դիմել էր փախուստի, իսկ նրա փոխարեն ուզում էր մեղավոր ներկայանալ գնդապետ հայրը, կալանավորվեց, բժիշկները պայքարում են մահացած վարորդի 4-ամյա տղայի կյանքի համար

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Առաքելյանն ու հատկապես կարևոր գործերով քննիչ Սահակ Մինասյանը միջնորդություն են ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը՝ Աշտարակ), որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ՝ 26-ամյա Սուրեն Սամվելի Ջեյրանյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 4-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին իր վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս մահվան ելքով ավտովթարի մասնակցության մեջ, ինչի հետևանքով Нива-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս երթևեկում էր թույլատրելի սահմանված արագությամբ, տեղում մահացել էր, իսկ նրա 4-ամյա տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարից հետո Սուրեն Ջեյրանյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ արդեն առավոտյան ոստիկանություն էր ներկայացել նրա հայրը՝ ոստիկանության գնդապետ, ով նախկինում աշխատել է Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում՝ որպես տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, հայտնել էր, որ Volkswagen Passat-ը վարել էր ինքը։ Սակայն Նաիրիի քննիչները «մեծն» գնդապետի «կուտը չկերան» և, տեսնելով, որ իր «հեքիաթները» չի անցնում, տղային՝ Սուրեն Ջեյրանյանին, մեղայականով ներկայացրել էր քննչական մարմին։

Ի դեպ, տղայի երեսին կա վթարի հետևանքով առաջացած վերքեր, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ մեքենան վարել է գնդապետի որդին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ դատավոր Գոհար Խաչատրյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և Ս. Ջեյրանյանը կալանավորվեց, ով տեղափոխվելու է ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 5-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Սարգիս Դադոյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ, 26-ամյա Սուրեն Սամվելի Ջեյրանյանը: 

Վերջինս կասկածվում էր օգոստոսի 4-ին Աշտարակ-Երևան ավտոճանապարհին իր վարած Volkswagen Passat 99 ՍՏ 399 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 36-ամյա Գեղամ Սարգսյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի 34 GG 889 համարանիշի ավտոմեքենային բախվելու և դրա հետևանքով «Նիվայի» վարորդի մահվան պատճառ դառնալու, իսկ վարորդի 4-ամյա տղային մարմնական վնասվածքներ պատճառելու, նրանց անօգնական թողնելու և դեպքի վայրից փախնելու մեջ: 

Դեպքից հետո արդեն իրավապահներին էր ներկայացել Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ, 61-ամյա Սամվել Ջեյրանյանը և հայտնել էր, որ Volkswagen Passat-ը ինքն էր վարել, որից հետո ինքը դիմել էր ինչ-որ բժշկական կենտրոն: 

Ֆոտոլրագրողը ավելի վաղ հայտնել էր, որ Ս. Ջեյրանյանը նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանության Կազմակերպված Հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների (ԲԽՍՍ) վարչության պետ, և կոչումով գնդապետ Սամվել Ջեյրանյանին թվացել էր, որ քննիչները իր ասածը «հալած յուղի» տեղ կընդունեին և «կուտեին իր տված կուտը», սակայն Կոտայքի մարզի քննիչները կարճ ժամանակում իրականությունը ջրի երես էին հանել, ու հայր և որդի Ջեյրանյանները, տեսնելով, որ քննիչներն իրենց «կուտը» չկերան, գլխիկոր ներկայացել էին Կոտայքի մարզային քննչական վարչություն: 

Կալանավորված 26-ամյա Սուրեն Ջեյրանյանն է



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

shamshyan.com

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan