Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզում. Արտավան գյուղի անտառները կրակի են մատնվել. հրշեջներն ու քաղաքացիները կյանքի գնով պայքարում են կրակի դեմ
Արդեն 2 ժամ է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Վայքի հրշեջ-փրկարարները քաղաքացիների , հիմնականում՝ Վայքի և Արտավան գյուղի բնակիչներով, չեն կարողանում մարել Արտավան գյուղի հարևանությամբ գտնվող եղևնիների անտառում առաջացած խոշոր հրդեհը:
Ինչպես Վայոց Ձորի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը անգամ տեսանելի է 20 կմ հեռավորությունից:
Հրշեջները 4 մարտական հաշվարկով պայքարում են կրակի տարածման դեմ, սակայն անզոր են, քանի որ կրակին անգամ մոտենալ չեն կարողանում:
****
22:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ հրդեհի վայր է ժամանում Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը, օպերատիրվ խմբեր, մի քանի մարտական հաշվարկներ և չի բացառվում, որ հրդեհաշիճման աշխատանքներում ներգրավվի Պաշտպանության նախարարության ուղղաթիռը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
