1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նախկինում մահվան ելքով վրաերթ կատարած BMW-ի 29-ամյա վարորդը, ով բանտից ազատվելուց հետո 2-րդ մահվան ելքով վրաերթի հեղինակ է դարձել, կալանավորվեց. մնում է՝ գտնեն առեղծվածային 2-րդ մեքենան

Oգոստոսի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Արազ Փիլոսյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Փիլոսյանը կասկածվում է օգոստոսի 13-ին Սեբաստիա փողոցում իր վարած BMW մակնիշի 35 GM 575 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ՝ 81-ամյա Աչիկո Շագոյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու և անօգնական թողնելու, դեպքի վայրից էլ փախուստի դիմելու մեջ, սակայն ժամեր անց նա Մալաթիայի ոստիկանների և քննիչների բացատրական գործողությունների արդյունքում մեղակայականով ներկայացել էր ոստիկանության Մալաթիայի բաժին։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել ՀԿԳ ավագ քննիչ Ա. Տոնոյանի միջնորդությունը և Ա. Փիլոսյանը կալանավորվեց և տեղափոխվեց Նաբարաշենի բանտ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Փիլոսյանը իր վարած BMW-ով վրաերթի էր ենթարկել տատիկին, ով հարվածից շպրտվել էր հանդիպակաց երթևեկելի գոտի, որտեղ էլ մեկ այլ ավտոմեքենա կրկնակի վրաերթի էր ենթարկել տատիկին։

Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար տատիկի մահվան հանգամանքները, ինչպես նաև ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ երկրորդ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի վայրում մի քանի օբյեկտների տեսախցիկներն արձանագրել են վրաերթի պահը։ 

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ա. Փիլոսյանը 2014 թվականին նույն փողոցում իր վարած Mercedes մակնիշի 60 CC 909 համարանիշի ավտոմեքենայով նույնպես մահվան ելքով վրաերթի հեղինակ էր, ինչի համար էլ դատապարտվել էր ազատազրկման և 1 տարի 6 ամիս զրկվել էր ավտոմեքենա վարելու իրավունքից։

Ավելի վաղ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների ու բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Մալաթիայի բաժին էր մեղայականով ներկայացել Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Արազ Փիլոսյանը։ 

Վերջինս կասկածվում է օգոստոսի 13-ին Սեբաստիա փողոցում իր վարած BMW մակնիշի 35 GM 575 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ՝ 81-ամյա Աչիկո Շագոյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու, նրան անօգնական թողնելու և դեպքի վայրից փախնելու մեջ։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի կողմից հարուցվել էր քրեական գործ։ 

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ 2014 թվականի փետրվարի 25-ին Ա. Փիլոսյանը Սեբաստիա փոողոցում իր կողմից վարած Mercedes մակնիշի 60 CC 909 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտնի: Նա փախուստի չէր դիմել, փորձել էր օգնություն ցույց տալ վրաերթի ենթարկվածին: Կարճ ժամանակում դեպքի վայր էր ժամանել նաև 1-03 շտապօգնության թիվ 71 բրիգադը, ովքեր արձանագրել էին, որ վրաերթի ենթարկվածը մահացել էր: 

Դեպքի մասին շտապօգնության բրիգադը տեղեկացրել էր ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ դեպքի վայր էին ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: 

Ականատեսները ֆոտոլրագրողին ասել էին, որ հետիոտնը փողոցն անցնելիս էր եղել չթույլատրելի հատվածով, իսկ հարվածն այնքան ուժգին էր եղել, որ վրաերթի ենթարկվածի կոշիկները շպրտվել էին հարվածի վայրից 50 մետր հեռավորության վրա: 

Զննությամբ մահացածի գրպանում հայտնաբերվել էր Երևան քաղաքի Միքայելյան 3-րդ շենքի բնակիչ, 76-ամյա Ալբերտ Սարուխանյանի անվամբ անձնագիր: Քննիչ Կ. Գրիգորյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: 

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ նշված փողոցում անգամ այդ իրավիճակում հետիոտները փողոցն անցնում էին չթույլատրելի հատվածով և նման դեպքերը, չգիտես ինչու, դաս չէր լինում «վայ» հետիոտներին: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

shamshyan.com

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan