Արտակարգ դեպք Երևանում. 24-ամյա երիտասարդը, ում հայրը աշխատում է նախարարություններից մեկում, ոմն Քրիստինեին է տվել 5 հազար դոլար, իսկ հետո ոստիկաններին հայտնել է, որ իրեն թալանել են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:
Օգոստոսի 24-ին Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 45-ամյա Գուրգեն Մացոնյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 11:10-ի սահմաններում իր տուն է մտել մի հոգի, հարվածել որդուն, նույն հասցեի բնակիչ, 24-ամյա Մառլեն Մացոնյանին, այնուհետև տունն ամբողջովին տակնուվրա է արել՝ իր հետ տանելով 5 հազար ԱՄՆ դոլար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը:
Ահազանգով ժամանել են նաև Ոստիկանության կենտոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Մինչ հայր և որդի Մացոնյանները ոստիկաններին կպատմեին, թե ինչպես է հանցագործը ներթափանցել տուն և թալանել, ոստիկանները հաշված ժամերի ընթացքում պարզում են եղելությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ամիսներ առաջ տղան՝ Մառլենը, ծանոթանում է Քրիստինե անունով մի աղջկա հետ, ով հետո Մառլենին հայտնում է, որ նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ ունի և նա այդ ամենը համացանցում կտարածի ու այդ սպատնալիքի տակ պահանջում է 5 հազար դոլար:
Պարզվում է, որ Մ. Մացոնյանը ծնողներից թաքուն օգոստոսի 21-ին գումարը վերցնում է և Երևան քաղաքի Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում այն տալիս է շորթում կատարող Քրիստինեին, հետո արդեն, որպեսզի ընտանիքի անդամները չկասկածեն իր վրա, կազմում է այդ կեղծ հարձակումը տան վրա՝ մինչ այդ խառնելով տան ննջասենյակի իրերը:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ շորթում կատարած Քրիստինեին հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մացոնյանը աշխատում է նախարարություններից մեկում՝ «ԾԻԳ» փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես տնտեսագետ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: