Որն է եղել մարզպետի խորհրդականի սպանության իրական պատճառը, և ով է սպանողը. սկանդալային բացահայտումներ
Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի ընտանիքի անդամները շարունակում են հակասական տեղեկություններ տարածել իրենց եղբոր մահվան հանգամանքների մասին: Մասնավորապես՝ Սիմոնյանի եղբայրներից մեկը համոզված է, որ իր եղբորը չէին կարող նրա որդին ու կինը սպանել, հետո երկուսով նրա աժդահա մարմինը տեղափոխել ու գցել ձորը
«Առաջին լրատվական»-ը փորձեց եղբայրներից հասկանալ, թե որն է այս հակասական տեղեկությունների պատճառը և ի վերջո, ինչ սկանդալային ձայնագրությունների մասին է խոսքը և երբ պետք է դրանք հրապարակվեն:
Արամ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Մանուկ Սիմոնյանի քառասունքի օրը նրա բոլոր ընկերները հավաքվելու են Ստավրապոլում, մեծ միջոցառում է լինելու և հենց այդ ժամանակ էլ որոշ բացահայտումներ կլինեն: Մասնավորապես կբացահայտվի, թե այդ օրը ընտանեկան վեճը ինչի շուրջ է եղել: «Մանուկի ֆայլերից որոշ բաներ կբացեմ այդ օրը: Այն ինչին ես ծանոթացել եմ, դրանից պարզ է դարձել, որ այդ օրը տուրուդմփոց չի եղել: Բայց վեճեր վերջին շրջանում եղել են, որի պատճառը եղել է Ալիսա Ավետիսյանը:
Նա Նորայրի հարսնացուն է եղել: Ռուզաննան էլ առանց ամուսնուն հարցնելու, ոսկե մատանի և ժամացույց է նվիրել այդ աղջկան, որը հարուցել է եղբորս վրդովմունքը: Մանուկը համաձայն չի եղել այդ աղջկան և ասել է, որ իր դիակի վրայով միայն այդ աղջիկը կմտնի այդ տուն: Մանուկն ասել է, որ այդ աղջկա ոտքը կյանքում իր տուն չի մտնի: Դրա պատճառով էլ հոր ու որդու հարաբերությունները լարվել են»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Եղբայրը համոզված է, որ իրավապահ մարմինները կոծկում են հանցագործությունը, այդ իսկ պատճառով էլ ինքը թողել և մինչև եղբոր քառասունքը լրանալը հեռացել է Հայաստանից: «Իմ միջնեկ եղբայրը հավատացել է, որ իրավապահները նորմալ աշխատում են, բայց ես չեմ հավատում: Ցանկացած մարդու մոտ հարց կառաջանար, թե ինչպես են երկու ինվալիդ՝ 120 կգ քաշ ունեցող մարդուն քարշ տվել 300 մետր
Ամեն ինչ կոծկվում է: Դեպքին ներկա են գտնվել, մասնակցել են այլ մարդիկ, բայց դա ոչ մի տեղ չի նշվում: Բացի այդ նշվում է, որ կացինով հարվածը եղբայրս ստացել է գլխի շրջանում, բայց երբ նայում ես այդ դոշակը, որի վրա նա պառկած է եղել, արյան կույտը նրա հետույքի հատվածում է: Այսինքն՝ եղբայրս քնած էլ չի եղել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
