1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում 26-ամյա երիտասարդի մահվան դեպքից. նրան ծեծի ենթարկողները նախկինում մի քանի անգամ դատված են եղել, պատճառը գողոնն է եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քր.գործը հարուցվել է 26-ամյա Արմեն Սարգսյանի մահվան փաստով։

Օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից անգիտակից վիճակում Հրազդանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Ա. Սարգսյանը, որտեղ գիտակցության չգալով՝ նա մահացել էր։ 

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ոստիկանության Հրազդանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները Կոտայքի մարզի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի, մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի, Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կատարելու արդյունքում Ա. Սարգսյանի մահվան փաստով հարուցված քր.գործի շրջանակում որոնում են 25-ամյա Տիգրան Գրիգորյանին, 45-ամյա Մանվել Հովհաննիսյանին և 18-ամյա Արման Սիմոնյանին։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Lada Priora մակնիշի 87 CT 007 համարանիշի ավտոմեքենան, որտեղ նշված անձինք ծեծի են ենթարկել իրենց զոհին և այդ ամենը կատարվել է սեպտեմբերի 2-ին, Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի մոտ, այնուհետև՝ «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանի հատվածում, որից հետո ավտոմեքենան տեղափոխել են Սոլակ գյուղի ծայրամասային հատված, այն թողնելով ճամփեզրին՝ հեռացել են։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք նախկինում մի քանի անգամ եղել են դատապարտված, այդ թվում՝ գողություններ կատարելու համար, և պատճառը եղել է այն, որ հերթական գողություն կատարելու ժամանակ գողոնը, ըստ իրենց, իրար մեջ անարդարացի է բաժանվել ու նշված անձինք պարզաբանման նպատակով հանդիպել են իրենց զոհին, ինչից հետո էլ ավտոմեքենայի մեջ տեղի է ունեցել ծեծկռտուք, որն ավարտվել է Ա. Սարգսյանի մահվամբ։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Lada Priora մակնիշի ավտոմեքենան, որի մեջ կան նաև արյան հետքեր և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական համատեղ գործողություններ՝ որոնվող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Հովհաննիսյանին իր շրջապատում ճանաչում են «Կյաժ Մանվել» մականվամբ, իսկ Ա. Սիմոնյանին՝ «Բաքսյոր Արման» մականվամբ։

Ավելի վաղ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ 2017 թ. օգոստոսի 31-ին, ժամը 11.50-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 35-40 տարեկան, անձը չպարզված տղամարդ՝ հասակը մոտ 160–170 սմ, նիհարավուն կազմվածքով, մարմնի վրա հայտնաբերվել են տարբեր դաջվածքներ: Հագին եղել է մուգ գույնի ջինսե տաբատ, սև կոշիկներ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan