Ընկերոջ ձեռքին բենզին է լցրել ու կրակայրիչը վառել․ Գյումրիում անչափահասների կատակն ավարտվել է դժբախտ դեպքով
Գյումրիում երկու անչափահաս տղաներ կատակել են, արդյունքում նրանցից մեկը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
17-ամյա տղան այրվածքներով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ, որտեղից հայտնեցին, որ նա վնասվածք է ստացել դեմքի, երկու ձեռքերի, որովայնի, ինչպես նաև՝ 2 ազդրերի հատվածում: Տուժած անչափահասին արդեն տեղափոխել են Երեւան։ Բժնշկների փոխանցմամբ՝ այրվածքները կազմում են մոտ 20 տոկոս։
Իսկ այրվածքներն անչափահասն ստացել է՝ իր հասակակցի հետ կատակելու ժամանակ. ընկերը բենզին է լցրել վրան, որից հետո, իբրև կատակում է, կրակայրիչը վառել է, այդ պահին էլ տղան փորձել է նրա ձեռքից կրակայրիչը վերցնել, սակայն կրակ է բռնկվել, ինչի հետևանքով նա այրվածքներ է ստացել:
Նյութի աղբյուր` Փաստինֆո
