1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

VIDEO Կենտրոնի դատարանը կալանավորեց Երևանում աղմկահարույց ու ողբերգական ավտովթարի կասկածյալներ՝ «Գառնիի Սուրիկի լավաշի» 23-ամյա թոռանն ու 27-ամյա փրկարարին

Uեպտեմբերի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Բաղրամյան 4-րդ նրբանցքի բնակիչ, 23-ամյա Արթուր Հակոբյանի և Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 27-ամյա Լևոն Հակոբյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են սեպտեմբերի 5-ին Երևանում՝ Աճառյան փողոցում, Ֆորդ «Ֆորա» ՍՊԸ-ի դիմաց խոշոր ու ողբերգական ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ:

Ա. Հակոբյանը եղել է Hummer մակնիշի ավտոմեքենայի վարորդը, իսկ Լ. Հակոբյանը՝ Honda Accord մակնիշի ավտոմեքենայի վարորդն է եղել, ում պատճառով էլ տեղի է ունեցել ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով Opel-ի ուղևոր, 11-ամյա աղջիկը տեղում մահացել էր, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Քիչ առաջ նշված դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ սկսվել է դռնփակ դատական նիստը, որտեղ քննվում է Ա. Հակոբյանի խափանման միջոց ընտրելու քնիիչի միջնորդությունը: 

Դռնփակ դատական նիստից հետո դատավորը գնալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որից հետո քննվելու է Լ. Հակոբյանի հարցը, ով աշխատում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատում, որպես օղակի հրամանատար:

***
19:30

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատավոր Ա. Բեկթաշյանը բավարարել է ՀԿԳ ավագ քննիչ Ա.Տոնոյանի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել են:



Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 6-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի որոշմամբ ձերբակալվել էր Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ՝ 27-ամյա Լևոն Հակոբյանը։ 

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների հետ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական, քննչական ու բացատրական համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերել էին Լ. Հակոբյանին, ով գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում ներկայացել էր Ոստիկանություն և խոստովանել, որ նախորդ օրը Աճառյան փողոցի 42 հասցեի դիմաց իր վարած Honda Accord մակնիշի 7911 HA տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի չթույլատրելի հատվածում հետադարձ էր կատարել և խոչընդոտել էր Hummer մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը, ինչն էլ դարձել էր խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ, ինչի հետևանքով 11-ամյա աղջիկը տեղում մահացել էր, իսկ 3 հոգի էլ, ովքեր մահացածի հարազատներն են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայրում Hummer-ի վարորդը հայտարարլ էր, որ վթարի մեղավորը մեկ այլ ավտոմեքենայի վարորդ է եղել, ով ստեղծել է վթարային իրավիճակ, և ոստիկաններն ու քննիչները սկսել էին աշխատել նաև այդ ուղղությամբ։ 

Հայտնաբերվել էր նաև տեսանյութ, որն ապացուցում էր, թե ինչպես էր Լ. Հակոբյանը խախտել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչն էլ դարձել էր խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ. Հակոբյանն աշխատում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես օղակի հրամանատար։ Ոստիկաններն ու քննիչները, եթե չհայտնաբերեին տեսախցիկի նկարահանած տեսանյութը, ապա վթարային իրավիճակից հետո դեպքի վայրից փախուստի դիմած Լ. Հակոբյանը և նրա Honda Accord մակնիշի ավտոմեքենան չէր հայտնաբերվի, և շատերը կմտածեին, որ Hummer-ի վարորդն արդարանում էր՝ փորձելով իրավապահներին մոլորեցնել։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Դեպքի վերաբերյալ մանրամասները կարող եք դիտել կիրակի՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 22:00-ին,«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում։ 

 

SHAMSHYAN.COM

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan