Հասկանալի է՝ պետք է ոռոգել, բայց չի կարելի վերացնել կենդանական աշխարհը. Վարդան Ղուկասյանն՝ Ախուրյանի ջրամբարի ջրի մակարդակի իջեցման մասին
Հասկանալի է, որ պետք է ոռոգել, բայց չի կարելի վերացնել կենդանական աշխարհը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն՝ անդրադառնալով Ախուրյանի ջրամբարի ջրի մակարդակի իջեցմանը: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ջրամբարով ոռոգվում էր ամբողջ Արարատյան դաշտավայրը:
«Շիրակի դաշտավայրից մեծ հողատարածքներ ընդգրկվեցին Ախուրյան ջրամբարից ոռոգելու մեջ, բայց այդ ջրամբարով ոռոգվում է ամբողջ Արարատյան դաշտավայրը: Խորհրդային միության ժամանակահատվածում նախատեսված էր, որ Ախուրյան ջրամբարը նաև Շիրակի դաշտավայրի հողերը ոռոգի, սակայն նախկին ղեկավարությունը բոլոր խողովակները վաճառեցին: Շիրակի ժողովուրդ որոշակի, չնչին բանով օգտվեց ջրամբարից՝ ձկներից, թեպետ ամբողջ հանրապետությունն օգտվեց այդ ձկներից: Իսկ այսօր ջուրն ամբողջությամբ բաց են թողել, ինչը չի կարելի: Էլի ոռոգեն, բայց ոչ կենդանական աշխարհը վերացնելով»,- ասաց նա: