video Երկու մատով աչքերդ կհանեմ. «ԵԼՔ»-ի և ՀՀԿ-ի անդամների միջև վիճաբանությունը շարունակվեց միջանցքում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի քաղաքապետարանում հրավիրված ավագանու նիստի ժամանակ լեզվակռիվ տեղի ունեցավ ՀՀԿ և ԵԼՔ խմբակցությունների ավագանիների միջև։
Վիճաբանության ընթացքում «ԵԼՔ» դաշինքի ավագանու անդամ Անի Խաչատրյանը միջամտեց և քիչ առաջ հայտարարաված ընդմիջումից հետո, երբ Անի Խաչատրյանը միջանցքում էր, նրան մոտեցավ իր հետ բանավիճած անձը՝ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Ավանեսյանը փորձելով իր հարցերը պարզել Խաչատրյանի հետ։
Վերջինս հակադարձելով նրան ասաց՝ երկու մատերով աչքերդ կհանեմ։ Այս վիճաբանությունից հետո լրագրողները փորձեցին ՀՀԿ խմբակցության անդամից մենաբանություն ստանալ, որպեսզի պարզեն, թե որն էր վիճաբանության պատճառը և ինչու էր նա անընդհատ միջամտում խոսակցությունների, նա, սակայն, չպատասխանեց ոչ մի հարցի։
Մանրամասները՝ տեսանյութում։
