Առեղծվածային դեպք. եղբայրը փրկել է 13-ամյա եղբոր կյանքը, ով փորձել է ինքնասպան լինել Նյութի աղբյուրը: http://meganews.am/articles/572
Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկից անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել իրենց գյուղից, և նրան տան այգում խաղողի վազերը կախելու համար նախատեսված հենասյանը ամրացված մետաղալարից հակի թելով կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը, ով կարողացել է պարանը կտրել, ինչից հետո էլ եղբորը՝ 13-ամյա Ն. Հ.-ին, տեղափոխել են հիվանդանոց։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ն. Հ.-ն սովորում է իրենց գյուղի դպրոցի 8-րդ դասարանում։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
