1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հանցագործությունները կարող են ազդել Հայաստանի իմիջի վրա, եթե մնան չբացահայտված. ՀՀ ոստիկանության շտաբի պետը՝ վերջին դեպքերի մասին

Երևանում վերջերս տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությունների, հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների, հասարակության մտահոգության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց  ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի հետ:

-Պարոն Քոչարյան, Դատախազության ներկայացրած  հանցավորության շարժընթացի վիճակագրական վերլուծության համաձայն՝ Հայաստանում  ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով գրանցվել է հանցավորության նվազում և բացահայտման ցուցանիշների բարելավում, սակայն հասարակության արձագանքն այլ է՝ վենդետայի դեպքերն ավելացել են, օրը ցերեկով սպանություններ են տեղի ունենում: Ինչի՞ հետևանք է սա:

-Իմ գնահատմամբ այդ տպավորությունը զգացմունքային գնահատման արդյունք է: Այն, ինչ ներկայացրել է Դատախազությունը, դրանք  քրեական վիճակագրության տվյալներն են, իսկ մամուլի հրապարկումներից հետո  հանրային արձագանքը բնականաբար պիտի զգացմունքային լինի: Տպավորությունն այնպիսին է, որ իրավիճակը դուրս է եկել իրավապահ մարմինների վերահսկողությունից և հասարակությունը տագնապի զգացողություն է ապրում: Բայց նման դեպքերը կարող են մտահոգության առիթ դառնալ միայն այն ժամանակ, երբ երկրում փոխում են հանցավորության վիճակը և՛ քանակական, և՛ որակական իմաստով: Պաշտոնական տվյալներով հակառակն է՝ առանձնապես ծանր հանցագործությունների նվազում և բացահայտման ցուցանիշների աճ կա: Սպանությունների գծով բացահայտումը այս պահի դրությամբ 70,3% է:

-Վերջերս կրակոցների մի շարք դեպքեր գրանցվեցին՝ Շամիրամի դեպքը, ինչի հետևանքով չորս մարդ սպանվեց,մի քանի օր առաջ Էջմիածնում կրակոցներ հնչեցին, ինչի հետևանքով երկու զոհ եղավ, սեպտեմբերի 14-ին Վերնիսաժում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվեց, ասացիք՝  իրավիճակը վերահսկելի է, այլապես ինչի՞ մասին են խոսում այս դեպքերը, և արդյոք սա արտառոց չէ՞:

- Ցավոք, քողարկվող, մանրամասն պլանավորած հանցագործությունները, նախապատրաստվող հանցագործությունները միշտ չէ, որ հաջողվում է կանխել: Դա քրեաբաններին հայտնի օրինաչափություն է և ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Հայտնի է, թե ինչ ահաբեկչություններ են տեղի ունենում Եվրոպայում, ամենազարգացած երկրներում անգամ չի հաջողվում դրանք կանխել: Մեր հասարակությանը հորդորում եմ կենտրոնանալ իրավապահների աշխատանքի արդյունքի վրա: Ես էլ ավելի կմտահոգվեի, եթե նման արարք կատարած անձինք մնային անպատիժ, հնարավորություն ունենային խուսափել քրեական պատասխանատվությունից և գործերը մնային չբացահայտված: Դա կլիներ իրոք շատ մտահոգիչ, բայց եթե նայում ենք բացահայտումների ցուցանիշը, ապա դրանք բավականին հաջող են: Այսինքն, նման հանցավոր արարքներ կատարած անձինք վաղ, թե ուշ կանգնում են դատարանի առաջ: Այս վերջին՝ Վերնիսաժի դեպքի ենթադրյալ մեղադրվողներին պարզելը լուրջ օպերատիվ աշխատանքի արդյունքն էր: Աշխատանքները տարվում են, ամեն դեպքում, պետք է նայել՝ հաջողվո՞ւմ է դրանք բացահայտել, թե՞ ոչ, հաջողվո՞ւմ է  մեղադրվողներին կանգնեցնել դատարանի առաջ, թե՞ ոչ: Եթե այս կոնտեքստում նայենք, կտեսնենք, որ  իրավիճակը վատ չէ, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել:

- Իրավիճակի վատ ներկայացման հետ կապված, պարոն Քոչարյան, կարծիքներ են հնչում, որ Երևան քաղաքի կենտրում կամ այլ քաղաքներում հնչած կրակոցները կարող են փոխել երկրի դեմքը զբոսաշրջիկների և ոչ միայն նրանց համար, և Հայաստանն աշխարհում այլևս չի ընկալվի որպես անվտանգ երկիր: Վերջին դեպքերը կթողնե՞ն իրենց բացասական ազդեցությունը Հայաստանի վրա զբոսաշրջիկների և ոչ միայն զբոսաշրջիկների տեսանկյունից: 

- Կարող են ազդել, եթե հասարակական վայրում կատարվող հանցագործություններն իրենց թվաքանակով հանցավորության վրա էական ազդեցություն թողնեն, կարող են ազդել, եթե դրանք մնան չբացահայտված, սակայն մեր բոլոր վերլուծությունները՝ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աշխատանքների վերաբերյալ նման մտահոգությունների տեղիք դեռևս չեն տալիս: Հասարակության գնահատականը հասկանալի է, հնչեղություն ստացած ցանկացած հանցագործության վերաբերյալ միշտ գնահատականները զգացմունքային են: Սակայն, մենք էլ մեր հերթին պարզաբանում ենք, որ իրավիճակը մտահոգիչ չէ, որ Հայաստանի իմիջին սպառնա: ԱՄՆ-ի նման երկիրը քրեական վիճակագրության ցուցանիշներում ամենասարսափելի հորիզոնականներում է գտնվում: Այս տիպի հանցագործությունները՝ փողոցում կրակոցները, հանրային վայրերում կրակոցները անգամ նման ժողովրդավար երկրներում են տեղի ունենում բազմաթիվ մարդկային կորուստներով: Բարեբախտաբար մեր մոտ նման երևույթներ չկան:

Վերնիսաժում տեղի ունեցածը նոր երևույթ էր, շատ հանդուգն արարք, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակներով կատարված սպանություն էր և օրենքը դրա համար նախատեսում է խիստ պատիժ: Դա հանդուգն հանցագործություն էր, մանրակրկիտ պլանավորված, իսկ մենք այդ մասին արդեն տեղեկություններ ունենք: Ե՛վ ոստիկանության, և՛ քննչական մարմինների կատարած աշխատանքի արդյունքները շուտով տեսանելի կլինեն:

-Պարոն Քոչարյան, այնուամենայնիվ, վերջրես նաև Երևանի էրեբունի վարչական շրջանում վնասազերծման դեպք գրանցվեց, կրակոցների շարքը, արդյոք սրանք արտառոց դեպքեր չե՞ն, նոր «ավանդույթ» չէ Երևանում և ձեռագիր չի փոխվում այս ոլորտում:

-Խորթ երևույթներ են երևանցու համար: Անվտանգության բավականին բարձր մակարդակ ունեցող Երևանում նման երևույթները շատ տհաճ տպավորություն են թողնում, անհանգստությունը հասկանալի է: Բայց  ոստիկանությանը հաջողվեց վնասազերծել իրավախախտին և փրկել մարդկային կյանք: Հավատացնում եմ, նրա կյանքին լուրջ վտանգ էր սպառնում, և ցանկացած պահի այդ աղջիկը կարող էր սպանվել:

-Բայց, դեռևս ուժի կիրառման համաչափության հարցը քննարկվում է, հարուցվել է քրեական գործ:

-Այո, քննարկվում է: Թող ստուգեն և համոզվեն, որ ոստիկանությունը գործել է օրենքի սահմաններում: Սրա մեջ ոչ մի վատ բան չկա: Մենք մեր տեղեկություններով, միանշանակ եզրահանգման ենք եկել, որ այդ բռնարարքը չեզոքացնելու միակ ձևը նրա ուղղությամբ կրակ արձակելն էր ձգտելով վնասը հասցնել նվազագույնի: Դա հանգամանքների բերումով չստացվեց, բայց ոստիկանությունը կյանքից զրկելու նպատակ չուներ, բայց խնդիր ուներ կյանք փրկելու: Ոստիկանությունը ադեկվատ էր իրավիճակին, այլ խնդիր է, որ նման հնչեղություն ստացած հանցագործությունները մնան չբացահայտված, այդտեղ կարող են հարցեր առաջանալ: Մենք առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման հարցում ունենք փայլուն ցուցանիշներ:

մանրամասն՝այստեղ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan