1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գառնու ձորում ծեծկռտուքի հետևանքով մահացած «Հաշտարար» անունով հայտնի 47-ամյա տղամարդու մահվան փաստով 3 հոգու մեղադրանք է առաջադրվել

SHAMSHYAN.com տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Մուրադյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով արդեն մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 3-ին Գառնու ձորում Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արմեն Մեհրաբյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակում: 

Նշված հոդվածով մեղադրվում են Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի 5-րդ շենքի բնակիչներ, եղբայրներ, 24-ամյա Վարազդատ Կասեմյանը, 30-ամյա Գալուստ Կասեմյանը և Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի 8-րդ փողոցի բնակիչ, 36-ամյա Հրանտ Ռստակյանը:

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ, Կոտայքի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ քննչական խումբը ճշտում է՝ վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցած մնացած անձանց ինքնությունը, քանի որ Ա. Մեհրաբյանի և նրա ըկերների հետ ոչ միայն նշված 3 անձինք են եղել, այլ մի քանի հոգի ևս:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատաբժշկի եզրակացությունն արդեն պատրաստ է, սակայն այս պահին Ա. Մեհրաբյանի մահվան հանգամանքները գաղտնի են պահվում, ինչը ավելի է սրում իրավիճակը, քանի որ մահացածին ճանաչող թե հարևանները, թե ընկերները իրենց անհանգստությունն են հայտնում որ նրա նկատմամբ բռնություն կատարողները ազատ թրև են գալիս Երևանում: 

Մահացածն էլ թե՛ հարևանների նկատմամբ, թե՛ շրջապատում երբևէ բացասական երևույթներ չի ցուցաբերել, նրան անգամ թաղամասում համարում էին «Հաշտարար»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 9-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ 

Նշված քրգործը հարուցվել էր Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 47-ամյա Արմեն Մեհրաբյանի մահվան փաստով։

Հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալներ քննչական բաժին էին տեղափոխվել Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի 8-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Հրանտ Ռստակյանը, Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի 5-րդ շենքի բնակիչներ՝ 24-ամյա Վարազդատ Կասեմյանը և 30-ամյա Գալուստ Կասեմյանը։ Վերջիններս կասկածվում էին մահացած Ա. Մեհրաբյանին և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի բնակիչներ՝ 30-ամյա Վահե Հովակիմյանին, 47-ամյա Օհան Եփրեմյանին, 43-ամյա Արմեն Իսրայելյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ 

Մահացածն իր ընկերների հետ այդ օրը իրեն պատկանող Mercedes մակնիշի 63 RR 888 համարանիշի ավտոմեքենայով Գառնու ձորում՝ «Գրիգորի աղբյուր»-ի մոտ, հանգստանալիս էին եղել, երբ վերադառնալիս ճանապարհին ազդանշաններ տալու և միմյանց չզիջելու պատճառով վիճաբանություն էր սկսվել կասկածյալների և նրանց հետ գտնվող 15-ից ավելի անձանց միջև։ 

Կասկածյալներից Հ. Ռստակյանը եղել էր Mitsubishi մակնիշի 35 ՍT 551 համարանիշի ավտոմեքենայով, ինչպես նաև նրանք եղել էին Газель մակնիշի ավտոմեքենայով։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել ուղեղի կաթվածի (ինսուլտ) հետևանքով, սակայն կան կասկածներ, որ հնարավոր է՝ մահը վրա է հասել ծեծի հետևանքով։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը թե շրջապատում, թե ընկերների մոտ ճանաչված էր որպես ընտանիքին նվիրված, խաթրաշահ անձնավորություն, ում անգամ հարևաններն անվանում էին հաշտարար։ 

Կասկածյալներ Հ. Ռստակյանի, Վ. Կասեմյանի և Գ. Կասեմյանի նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Մուրադյանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ բնակության վայրից չհեռանալու պահանջով։ 

Հարևանների և ընկերների կողմից սիրված, «Հաշտարար» անունը ստացած՝ առեղծվածային մահով մահացած 47-ամյա Արմեն Մեհրաբյանն է



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan