Երևանում ձեռքի բազկերակները կտրած 34-ամյա անձի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության
Երևանում ձեռքի բազկերակները կտրած 34-ամյա անձի առողջական միջին ծանրության է. այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ից հայտնել էին, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 03:37-ին ահազանգ են ստացվել, որ Երևան քաղաքի Մանթաշյան 1-ին փողոցի բնակարաններից մեկի քաղաքացին ինքնավնասել է` կտրելով դաստակի երակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Նրանք պարզել էին, որ 1983 թ. ծնված Կ. Ս.-ը բնակարանի իր ննջասենյակում կատարել է ինքնասպանության փորձ՝ վնասելով ձախ ձեռքի բազկերակները: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել էին համապատասխան բուժօգնություն և հոսպիտալացրել «Արմենիա» ՀԲԿ։
