Արտակարգ դեպք Նուբարաշենի հոգեբուժարանում. 21-ամյա փորձաքննվող հիվանդը հարձակվել է բժշկի վրա, ով մարմնական վնասվածքներ է ստացել
Shamshyan.com-ը գրում է.Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00- սահմաններում Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնում հիվանդը հարձակվել է բժշկի վրա, ինչի հետևանքով բժիշկը ստացել է մարմնական վնասվածքներ։
Նշված հոգեբուժական կենտրոնում փորձաքննության ժամանակ Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Արման Գաբրիելյանը դատահոգեբուժական փորձաքննության զննության ժամանակ հարձակվել է իրեն փորձաքննող բժիշկ, Երևանի բնակիչ, 57-ամյա Գագիկ Թադևոսյանի վրա։ Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Բժիշկ Գ. Թադևոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
