1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայ Եկեղեցին Հայաստանում ամենախոշոր հարկատուներից է. Տեր Վահրամ քահանա Մելիքյանն արձագանքել է Բագրատյանին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բարձրաստիճան հոգևորականների՝ հայտարարագրեր ներկայացնելու և եկեղեցին հարկելու առաջարկին և նշել, թե Հայ Եկեղեցին Հայաստանում ամենախոշոր հարկատուներից է՝ մատուցում է ամենամեծ շրջանառությամբ սոցիալական ծառայություն:

Ներկայացնում ենք Տեր Վահրամի գրառումնամբողջությամբ. «Ծանոթանալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հերթական «աղմկահարույց» առաջարկներին ու մտորումներին՝ այս անգամ Հայոց Եկեղեցու բարեփոխումների վերաբերյալ և այս կապակցությամբ արդեն հնչող «փորձագիտական» գնահատականներին` հասկանում եմ, թե երբեմն մարդիկ որքան են կտրված իրողությունից, մասնավորապես՝ Հայ Եկեղեցուն առնչվող պարզագույն հարցերից և, հավանաբար, ի զորու չեն տեսնելու շատ և շատ իրենց արծարծած խնդիրների հստակ պատասխանները:

Շաբաթներ առաջ պրն. Բագրատյանին տեսա մեր եկեղեցիներից մեկում, խաչեղբայր էր պսակադրության ժամանակ. սա ենթադրել է տալիս, որ Հայոց Եկեղեցու զավակ է, ծանոթ է թե Հայ Եկեղեցու, թե հայ ժողովրդի պատմությանը, իբրև տնտեսագետ ևս հայտնի է, հետևաբար որոշակիորեն ծանոթ է նաև հայրենի օրենսդրությանը: 

Մնացյալի մասին ավելորդ է խոսել, այդ ամենի մեջ ինչն է իր համար համոզիչ թվում և բավարարող, ինչը չէ, կամ թե ինչպիսինն են իր պատկերացումները՝ հանդեպ իր Եկեղեցին իր պարտականությունների վերաբերյալ: 

Ես ինքս էլ անցյալի վերաբերյալ, և ոչ շատ հեռավոր, շատ հարցեր ունեմ, որոնք այդպես էլ դեռ մնում են անպատասխան: Սակայն ինքնանպատակ չեմ նկատեմ դրանք պարզապես բարձրաձայնելը` որևէ մեկին ինչ-ինչ փաստեր հիշեցնելու, հատկապես, այս կամ այն կերպ արտահայտվելու, ինչպես նաև ակնհայտ հակասական մտքեր հնչեցնելու իրական դրդապատճառները բացահայտելու համար: 

Եկեղեցու բարեփոխման խնդիրը միշտ էլ արծարծվել է տարբեր ժամանակներում և առաջին հերթին՝ հենց եկեղեցականների կողմից, այսօր էլ շատ հարցեր Վեհափառ Հայրապետի հանձնարարությամբ քննարկման առարկա են Եկեղեցու տարբեր հարթակներում: Սակայն դա երբեք չի արվել հակադրությունների ճանապարհով, ինչպես դա ջանում է ցույց տալ պրն. Հրանտ Բագրատյանը: 

Իր և այլոց կողմից մատնանշված շատ հարցեր վաղուց ունեն իրենց պատասխանները, այլ հարց է` թե կա՞ արդյոք կամք դա բավարար համարելու համար, թե` ոչ: Որոշ հարցերի շուրջ առանձին կետերով շարադրելը, հնարավոր է, իրենից խլել է սոսկ մի քանի րոպե, ինչը զուտ կանխակալ մտադրության արդյունք է, մինչդեռ՝ իրականության մեջ համալիր քննարկումներ են եղել տասնամյակներ շարունակ, նկատի է առնվել Ընդհանրական Եկեղեցու, Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների` մեր ընտանիքի կեցվածքը դրանց շուրջ, իսկ գործադրությունն էլ արվել է փուլային եղանակով և այլն: Հասկանալի պատճառով հարկ չեմ նկատում մանրամասների մեջ մտնել: 

Հայ Եկեղեցին, բնականաբար, երբևէ չի ձգտել իր քայլերով որևէ մեկի հաճոյանալ և հետայսու էլ դա չի անելու: Կա առաքելություն, դրա իրականացման հստակ գիտակցում և ճանապարհ, թե ինչպես գործել` առաջնորդված, նախ, սեփական օրենքներով, կանոններով ու կանոնադրություններով, ապա տարբեր երկրների օրենսդրության և տիրող կրոնական միջավայրի թելադրություններով, որոնց պայմաններում իր ծառայությունն է հայությանը բերում Հայոց Եկեղեցին: 

Ամեն պարագայի Եկեղեցին գործել է օրենքի պահանջները հարգելով ու պահպանելով՝ առանցքում ունենալով հայապահպանության և հոգևոր փրկության գերխնդիրը: Անտեղյակությունը նշված կետերի շուրջ և կատարված դիտարկումները (որքան էլ որ դա թույլ է տալիս տվյալ անձի ամբարած գիտական փորձառությունը), ինչ խոսք, դեռ չի նշանակում, որ դրանք բացարձակ ճշմարտություն են և հնարավոր է կուրորեն դրանց հետևել և հրճվանքով արտաբերել՝ իբրև նշան խիզախության և համարձակության: Դրանք սոսկ անձնական տեսակետներ են՝ թելադրված վերը նշված հանգամանքներով: 

Առաջիկա օրերին ես կանդրադառնամ ներկայացրած կետերին, վստահ եմ կհնչեն միանգամայն այլ կարծիքներ: Եվ քանի որ արձագանք են գտնում դեկլարատիվ արտահայտություններ՝ հարկերի վճարման ու ՀԴՄ կտրոնների տրամադրման և ունեցվածքի ու եկամուտների հայտարարագրման վերաբերյալ, նշեմ, որ Հայ Եկեղեցին Հայաստանում` 

1) ամենախոշոր հարկատուներից է, մատուցում է ամենամեծ շրջանառությամբ սոցիալական ծառայություն, ինչպես նաև ցուցաբերում է տարաբնույթ օժանդակություն ժողովրդին: Եկամտահարկ անխտիր գանձվում է եկեղեցական կառույցներում ծառայող աշխատավարձ ստացող բոլոր եկեղեցականներից և աշխարհականներից: Ինքս էլ, յուրաքանչյուրիդ նման, հարկատու եմ,

2) ՀԴՄ կտրոն չի կարող տրամադրվել նվիրատվությունների դիմաց, քանի որ ծիսական արարողությունները սակագին չեն ենթադրում, ինչը պրն. Բագրատյանը պիտի որ լավ իմանա, իսկ մնացյալ դեպքերը, երբ Եկեղեցին ազատվում է իր հարկերից բարեգործական ձեռնարկների կամ ծիսական պարագաների, հոգևոր գրականության վաճառքի համար և այլն, կարգավորվում են առանձին օրենքներով: 

Իսկ գույքահարկ պահանջել բոլոր այն պատմական կառույցների (օրինակ՝ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, վեհարան) և այլ շինությունների (օրինակ` հայորդյաց տներ, բարեգործական ճաշարաններ, սոց. խնամքի կենտրոններ, երիտասարդական միություններ, գրադարաններ, թանգարաններ և այլն) համար, որոնք այսօր, ինչպես դարեր առաջ շարունակում են Հայոց Եկեղեցու կողմից ծառայեցվել մեր ժողովրդին, պարզապես անհեթեթություն է և հստակ պատճառներ կան այդպես ընկալելու համար, 

3) Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, բարձրաստիճան պաշտոնատար անձինք գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրեր ներկայացնում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանվում է այդ օրենքի գործողության ոլորտը, իսկ 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով տրված է «բարձրաստիճան պաշտոնատար անձ» հասկացության իմաստը: Ուստի որևէ կերպ չկարողացա այդ ցանկերի մեջ գտնել Եկեղեցին՝ իբրև հաստատություն կամ բարձրաստիճան հոգևորականներին: Իսկ ի պատասխան առաջարկի` թերևս փոխարենը ծանոթանաք այն փաստին, որ Եկեղեցին ինքն իր դարավոր կանոններն ու կարգավորումներն ունի այդ ամենի` օրինակ կուսակրոն եկեղեցականների գույքի, ունեցվածքի և այլնի վերաբերյալ: 

Մի փոքր, բայց էական հարցադրում ևս. տարբեր ժամանակներում ակնհայտ ապօրինությունների ճանապարհով բարբարոսաբար ոչնչացվել կամ պետական սեփականությանն են անցել եկեղեցապատկան պատմության հուշարձաններ, ձեռագիր մատյաններ և այլ արժեքներ: Հայ Եկեղեցին առ այսօր չի բարձրացրել դույզն ինչ փոխհատուցում տալու կամ այդ գույքը վերադարձնելու խնդիրը, ուստի պրն. Բագրատյանին չի՞ թվում, որ ոչ էական առանձին արտոնությունները բացարձակապես չեն կարող համեմատության մեջ լինել այն արժեքի հետ, որ օրինական պահանջի դեպքում հանրային իշխանությունը հարկադրված կլիներ փոխհատուցել: 

Այս է իրականությունը»։

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan