Պետք էր 800 հա կորցնեիք, նոր հասկանայի՞ք բանակի կարևորությունը. Գորգիսյանի ելույթը թեժացրեց ԱԺ մթնոլորտը
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, դիմելով ՀՀԿ մեծամասնությանը, հռետորական հարց բարձրացրեց. «Ո՞ւր էին ձեր այդ պաթոսախեղդ ելույթները, երբ բանակից, զինվորից գողանում էին, երբ ապրիլյան պատերազմը՝ 100 զոհն ու 800 հեկտար տարածքի կորուստը ձեզ պետք եղավ՝ հասկանալու համար, որ մենք լրջագույն խնդիրներ ունենք բանակում»:
Պատգամավորի խոսքով՝ իրենց հնչեցրած բոլոր մտահոգությունները հենց բանակի շահերից են բխում. «Իսկ եթե ուզում եք մի հրամանի ներքո մի շարքով քայլել, գնացեք Հյուսիսային Կորեա, Թուրքմենստան»:
Գևորգ Գորգիսյանը Իսրայելի հետ համեմատություններ անողներին հիշեցրեց, որ Իսրայելի կարևորագույն բաղադրիչը ժողովրդավարությունն է, որը «դուք ոտնահարում եք ամեն օր ու դա անում եք կեղծ հայրենասիրության պաթոսի ներքո»:
Ի պատասխան տեղերից հնչած ռեպլիկների՝ Գևորգ Գորգիսյանը հայտարարեց. «Ես գոնե մինչև հիմա հայրենիքին վնաս չեմ պատճառել՝ ի տարբերություն ձեզ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
