1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արարատի մարզի Նորաշենի գյուղապետի նկատմամբ հրազենով մահափորձ կատարելու մեջ կասկածվողներից ևս 2-ը կամավոր ներկայացել են Ոստիկանություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լուսաբացին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության /վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատարյան/, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության /վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյան/, ինչպես նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, Արաբկիրի ոստիկանաապետ, Ոստիկանության փոխգնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ ձեռնարկված միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռով Զվարթոնց օդանավակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին են մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 28-ամյա Դերենիկ Սիմոնյանն ու Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 39-ամյա Ռոլանդ Գալուստովը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս այս տարվա մայիսի 10-ից Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի և 235 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիներս կասկածվում են այս տարվա մայիսի 3-ին Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետ Նորայր Գրիգորյանի նկատմամբ հրազենով մահափորձ կատարելու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 21-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ կարողացել էին հասնել արդյունքի, որ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով այս տարվա մայիսի 10-ից Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող 2 անձինք ներկայանային Ոստիկանություն։ 

Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան էին ժամանել Նոր Արեշ 11-րդ փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ռոբերտ Գալստյանը և Արցախի փողոցի 20 շենքի բնակիչ՝ 28-ամյա Արթուր Նազարյանը։ 

Վերջիններս ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանից ինքնակամ ներկայացել էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ 

Ռ. Գալստյանը հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 38-34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, Ա. Նազարյանը՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչը դիմել էր Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը նրանց նկատմամբ՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացներ և նրանց նկատմամբ հայտարարվեր հետախուզում, ինչը դատարանը բավարարել էր։ 

Վերջիններս կասկածվում են այս տարվա մայիսի 3-ին Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետ Նորայր Գրիգորյանի նկատմամբ հրազենով մահափորձ կատարելու մեջ, ովքեր տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կամավոր Ոստիկանություն ներկայացած՝ 28-ամյա Դերենիկ Սիմոնյանն ու 39-ամյա Ռոլանդ Գալուստովն են

 

SHAMSHYAN.COM

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan