Երևանի Կենդանաբանական այգու տնօրենն ու ապաստարանի համակարգողը փրկեցին «Զիտային», «Գիտային» և նրանց մորը
Արարատի մարզի Ուրցաձոր վարչական շրջանի տարածքում է գտնվում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ստեղծված Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամիսներ առաջ, երբ հանրությունը արդարացիորեն բարձրաձայնեց Գյումրի քաղաքում գտնվող առյուծների անմխիթար վիճակի մասին, իսկ մեր գործընկեր Aravot.am կայքի լրագրողը ներկայացրել էր տեսանյութ այդ վայ-գազանանոցի մասին, հանրությունը պահանջում էր, որպեսզի քանի դեռ կենդանիները ողջ են, հանձնվեն հոգատար մարդկանց խնամքին:
Այդ ամենը իրենց վրա վերցրեցին Երևանի Կենդանաբանական այգու աշխատակիցները՝ տնօրեն Ռուբեն Խաչատրյանի և նշված ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանի գլխավորությամբ:
Այսօր արդեն կենդանիները գտնվում են առողջ վիճակում և նրանց տկարությունը հուշ է մնացել, քանի որ հիմա արդեն նրանք գտնվում են վստահելի ձեռքերում և երկուսին անգամ անուն են կոչել՝ «Զիտա» և «Գիտա»:
Shamshyan.com-ը ներկայացնում է նաև Aravot.am-ի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը, թե ինչպիսի պայմաններում են պահվել առյուծները, իսկ ովքեր տեսել են Գյումրիում նրանց կացարանը, կես-կատակ ասում էին. «խրուշչովյան տներից առյուծներին տեղափոխել են էլիտար վանդակներ»:
Գ. Շամշյանի տեղեկություններով, առաջիկայում առյուծները տեղափոխվելու են Երևանի կենդանաբանական այգի:
