Մանվել Գրիգորյանի գիրկը թռած նախկին պատգամավորը մեկ բնակարանը միանգամից 4 հոգու է վաճառել. նա սնանկացման եզրին է
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանը՝ Մխիկը, սնանկացել է, հսկայական գումարների պարտքեր ունի հայաստանյան տարբեր բանկերի եւ չի կարողանում վճարել այդ պարտքերը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նախկին պատգամավորը իրեն պատկանող «Մորի Պլազա»-ի մեկ բնակարանը վաճառել է միանգամից 3-4 գնորդի՝ այնպես, ինչպես վաղամեռիկ Համլետ Ամիրխանյանը, որը իր ամառանոցում ինքնասպան եղավ։ Նշենք, որ ստեղծված դրությունից դուրս գալու համար նախկին պատգամավորը Ծառուկյանին թողնելով` թռել էր Մանվել Գրիգորյանի գիրկը, որը խոստացել էր Ս. Սարգսյանի միջոցով կարգավորել նրա հարցերը, բայց այդպես էլ ոչինչ չէր արել։ Մեր տեղեկություններով՝ ստեղծված փակուղային իրավիճակի շուրջ սպասվում են անկանխատեսելի զարգացումներ»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
