Աներորդու նախկին կնոջը բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող տղամարդը դատապարտվեց պայմանական ազատազրկման
Աներորդու նախկին կնոջը բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող տղամարդը դատապարտվեց 3 տարվա պայմանական ազատազրկման:
Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Դավիթ Մ.-ն ցանկացել էր սեռական հարաբերություն ունենալ կնոջ եղբոր նախկին կնոջ՝ Ալինայի նկատմամբ, երբ վերջինս պարտքով 1000 դրամ խնդրել: Մերժում ստանալով՝ Դավիթն Ալինային հարվածել է, գցել գետնին ու փորձել նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն Ալինան հարվածել է Դավիթին եւ դիմել փախուստի:
Դատարանում արդեն Դավիթը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով՝ նշելով, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:
Առաջին ատյանի դատարանը հոկտեմբերի 30-ին Դավիթին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման` 3 տարի ժամկետով: Դատարանը վճռել է պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:
