1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում. քաղաքապետի անկուսակցական թեկնածուն ջախջախիչ պարտության մատնեց գործող քաղաքապետին

Երեկ՝ նոյեմբերի 5-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի վարչական շրջանում խոշորացված համայնքներում տեղի ունեցավ քաղաքապետի ընտրություն։

Թեկնածուներն էին գործող քաղաքապետ Յուրա Ավալյանը, ում պաշտպանում էր Հանրապետոական կուսակցությունը և անկուսակցական Վազգեն Ադամյանը։ 

Մինչ ընտրությունները, գործող քաղաքապետն իր ընտրողների հետ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ ինքնավստահ հայտարարում էր, որ հաղթանակն իր գրպանում է, «հեչի պես, քնած 5000-ից ավելի ձայն է հավաքվելու», մինչդեռ երեկ ընտրություններն ապացուցեցին հակառակը. գործող քաղաքապետ Յուրա Ավալյանը ստացել է 1422 ձայն, իսկ անկախ թեկնածու, անկուսակցական Վազգեն Ադամյանը՝ 4350 ձայն։

Ճամբարակցիներն ընտրություններից հետո միմյանց շնորհավորում էին փայլուն հաղթանակի համար ու ասում. «Վերջապես ազատվեցինք Յու. Ավալյանի պաշտոնավարումից ու հավատում ենք մեր նորընտիր քաղաքապետ Վ. Ադամյանին, ով մեր մատից փուշ կհանի ու նրան հաճախակի կտեսնենք Ճամբարակի ու խոշորացված համայնքների փողոցներում, բնակչության հետ խոսք ու զրույց անելուց, մեր դարդին դարման լինելուց, այլ ոչ թե Ավալյանի նման թափանը լցրած, նստատեղը կմաշեցնի բազկաթոռին։ Այստեղ են ասում՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում»։

Ինչպես ավելի վաղ Ճամբարակից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 22-ին Ճամբարակ քաղաքի կենտրոնական փողոցում տեղի էր ունեցել Ճամբարակի քաղաքապետի թեկնածու, ծնունդով արծվաշենցի Վազգեն Ադամյանի նախընտրական հանդիպումը իր ընտրողների հետ: 

Հանդիպումը բավականին մարդաշատ էր և հիմնականում մեծ թիվ էին կազմել երիտասարդները, ովքեր ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մենք մեր ավագ սերնդից շատ բան ենք սովորել ու կյանքում չենք մոռանա ավագ սերնդի կատարած այն լավ ու բարի գործերը, որ նրանք են արել: Այսօրվա ավագ սերունդը 90-ականներին անառիկ է պահել սահմանը, ու այդ սերունդը այն թվերին մեր նման երիտասարդ էր: Հիմա ուզում ենք նորամուծություն: Հազիվ ենք համոզել Վազգենին, որպեսզի համաձայնվի իր թեկնածությունը դնի նոյեմբերի 5-ի Ճամբարակի քաղաքապետի ընտրություններում: Վստահ ենք նրա ուժերին, քանի որ մեր նման թիկունք ունի: Որոշ մարդիկ ամբաղ-զամբաղ չարախոսում են, թե Վազգենի թիկունքին ինչ-որ պաշտոնավորներ են կանգնած, այդ ամենը հերյուրանքներ են. նրա թիկունքին կանգնած է հող հայրենիքը սիրող քաղաքացին՝ Ճամբարակցին, նրա թիկունքում կանգնած է երիտասարդը, ով չի ուզում արտագաղթի իր երկրից, իր հողուջրից: Վստահ ենք, որ նոյեմբերի 5-ին մեր երիտասարդ թեկնածուն հաղթելու է ընտրություններում, ինչպես որ 90-ական թվականներին մեր ավագ սերունդը հաղթեց Արցախյան պատերազմում»: 

Ելույթներով հանդես էին եկել թեկնածուի ուսուցիչներն ու ուսուցչուհիները, ովքեր համառոտ ներկայացրել էին թեկնածուի կյանքն ու գործունեությունը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ կառավարության ընդունված որոշման համաձայն՝ մի քանի համայնքներ միացվել և խոշորացվել են և նոյեմբերի 5-ին ընտրություններին մասնակցելու են 10 գյուղից ավելի բնակիչներ, ինչից հետո այդ գյուղերը դառնալու են մեկ միասնական մարմին: 

SHAMSHYAN.COM

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan