Պետք է խմեմ, որ ուղեղս աշխատի. փորձագետի սպանության գործով ամբաստանյալին ոչ սթափ վիճակում են հարցաքննել. պաշտպան
News.am-ը գրում է
Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 9-ին, փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով նիստին պաշտպանական ճառով հանդես եկան ամբաստանյալների շահերի պաշտպանները: Ամբաստանյալներից Արթուր Միհրանյանի շահերի պաշտպան Մարինե Ֆարմանյանը նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքում ցանկացած փաստացի հանգամանք պետք է հիմնավոր լինի, որը սակայն, այս դեպքում այդպես չէ: Նա օրինակ բերեց ներքին դիտման լազերային սկավառակում եղած երկու ձայնագրությունները: Կատարված տեսաձայնագրությունում Արթուր Միհրանյանը ներկայացնում է Կարեն Վարդանյանի սպանության հանգամանքները, որտեղ պատմում է, որ երկուսով սպանել են Կարեն Վարդանյանին այնուհետեւ թաղել, իսկ մյուսում ամբաստանյալներից Գեւորգ Զոհրաբյանը հայտնում է, որ Կարեն Վարդանյանին սպանել է Արթուր Միհրանյանը եւ թաղել իր ավտոտնակում:
Մանրամասն` News.am