Փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործով մեղավորները դատապարտվեցին 24 և 22 տարի ազատազրկման
1IN.AM-ը գրում է .
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվեց փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործի դատական քննությունը: Սպանությունը հանրային մեծ հնչեղություն էր ստացել: Եվ ահա դեպքից 1 տարի 8 ամիս անց հրապարակվեց դատավճիռը:
Ամբաստանյալները 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը ու 43-ամյա Արթուր Միհրանյանն են:
Ըստ մեղադրանքի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի փորձագետ Կարեն Վարդանյանը դարձել է խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ:
Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը եղել է Կարենի հարևանը: «Գործով չպարզված հանգամանքներում» Կարեն Վարդանյանը իր՝ Երևանի Լենինգրադյան 31/8 շենքի 32 բնակարանը՝ 3 սենյականոց, նվիրատվությամբ հանձնել է երիտասարդ հարևան Գևորգ Զոհրաբյանին:
Բնակարանը «բիզնես-ծրագիր» իրականացնելու անվան տակ գրավադրվել է «Արդշինբանկում»:
Մանրամասն ` 1IN.AM