Ծեծկռտուք՝ դատապարտյալների հիվանդանոցում. 39-ամյա դատապարտյալը ծեծի է ենթարկել 46-ամյա դատապարտյալին. SHAMSHYAN.COM
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրաբուժական բաժանմունքում դատապարտյալ, Երևան քաղաքի Նոր Արեշի բնակիչ՝ 39-ամյա Մարատ Հարությունյանը ծեծի է ենթարկել նույն բաժանմունքի դատապարտյալ, Հրազդան քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Համլետ Ղազարյանին։
Փաստի առթիվ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչությունում հետաքննություն է սկսվել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: