video. Խողովակն ու «տրուբեն»․ «Իգլա»-ի գործով մեղադրողի համար Սամվել Բաբայանի ռազմական գիտելիքներն առնվազն կասկածելի են
1IN.am-ը գրում է.
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատական քննությունը:
Մեղադրող դատախազ Ա. Արամյանը մոտ մեկուկես ժամ հոտնկայս ընթերցեց մեղադրական ճառը:
Մեղադրողը հաստատված գնահատեց բոլոր ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները: Ճառի սկզբում դատախազը նշեց, որ դատական քննության ընթացքում պաշտպանական կողմը «անհաջող փորձեր էր անում»՝ հերքելու առաջադրված մեղադրանքները՝ «թիրախավորելով» գործի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների թույլատրելիությունն ու հավաստիությունը:
Դատախազը մտահոգություն հայտնեց, որ մեղադրանքները հերքելու՝ պաշտպանական կողմի այդ «անհաջող փորձերը» նպատակաուղղված էին «թյուր հասարակական կարծիք ձևավորելուն»:
Առավել մանրամասն՝ 1in.am
