Առեւանգված աղջիկներից մեկը իրեն նետել է մեքենայից, իսկ մյուսը՝ դանակահարված տեղափոխվել բուժկենտրոն. Pastinfo
Էջմիածնում 27-ամյա աղջիկ է դանակահարվել: Նոյեմբերի 13-ին, դանակահարված աղջիկը տեղափոխվել է «Վաղարշապատի» բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնից ահազանգել են, որ իրենց մոտ է տեղափոխվել վերջույթի կտրած-ծակած վնասվածքներ, բազուկի եւ կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վնասվաքներով երիտասարդ աղջիկ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, տուժածն Արագածոտնի բնակչուհի է, 27 տարեկան։ Դեպքի օրը նա քրոջ հետ գտնվել է տաքսի ավտոմեքենայի մեջ, սակայն ճանապարհին նրանց կանգնեցրել են, նստեցրել այլ մեքենա։ Ճանապարհին աղջկա քույրն իրեն նետել է ավտոմեքենայից, իսկ մյուսը՝ ավելի ուշ դանակահարված տեղափոխվել բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։
