VIDEO . Այդ ավելորդ օղակը պետք է վերացվի. Կարեն Կարապետյանը՝ վարչապետին կից խորհուրդների մասին . 1IN.AM
Այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նկատեց, որ ՀՀ վարչապետին կից կա 20 խորհուրդ, որոնք պետք է տարբեր ոլորտներում ուսումնասիրություններ անեն:
«Գիտատեխնիկական խորհուրդ, Կայուն զարգացման ազգային խորհուրդ, Արդյունաբերության, Իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ և բազում այլ խորհուրդներ, որոնք կոչված են ոլորտային ուսումնասիրություններ անելու: Հայաստանում բյուջե է քննարկվում, ԱԺ հարակից տարածքներում ՓՄՁ-ների մի շարք ներկայացուցիչներ իրենց ձայնն են բարձրացնում, այս խորհուրդներից որևէ մեկում նիստ չի գումարվել, ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել»,- հարցրեց պատգամավորը:
