ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափածներին գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատելու օրենքը երկարաձգելու նախագիծը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց զինվորական ծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն տվող օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու օրինագիծը: «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեցին 85 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ տեղեկացնելով, որ իրենք վերապահումներով կողմ են քվեարկելու նախագծին՝ հետագայում հանդես գալով գումարն ընդհանրապես հանելու կամ առնվազն թողնելու նախաձեռնությամբ:
