1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մինչ 40-ամյա փաստաբանը հայտարարում է, որ իրեն սպառնացել են ու պահանջել 2 հազար դոլար, հակառակ կողմը այլ բան է պնդում . SHAMSHYAN.COM

Դեռևս 2014 թվականից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 27-ամյա Մարիամ Ավետիսյանը դիմել էր ընկերուհուն՝ Ալավերդի քաղաքի բնակչուհի Կարինե Թորոսյանին, որպեսզի նա օգներ մինչև 10 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում բնակարան ձեռք բերել Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։

Կ. Թորոսյանը գտել է հարմար տունը Ալավերդու Սանահին թաղամասում և այդ մասին տեղեկացրել է Մ. Ավետիսյանին։ Վերջինս Հայաստանում հանդիպում է տանտիրոջ՝ Սուրիկ Միկոյանի հետ և պայմանավորվածություն է ձեռք բերվում։ 

Նախնական գինը գնահատվում է 8 հազար ԱՄՆ դոլար, Մարիամը տանտիրոջը հայտնում է, որ կարող է մաս-մաս վճարել տան գումարը և տանտերը համաձայնվում է։ Վերջինս Մ. Ավետիսյանին է հանձնում տան բանալիները, ինչից հետո Մարիամը նախքան այդ տուն տեղափոխվելը, լուծում է էլեկտրականության, գազաֆիկացման և ջրամատակարարման հարցերը։

Ավելի ուշ Մարիամին զանգահարում է Ս. Միկոյանը և տեղեկացնում, որ ինքը ուրիշ գնորդ ունի, ով պատրաստ է վճարել տան համար 10 հազար ԱՄՆ դոլար, եթե Մարիամը չհամաձայնվի տան համար վճարել ոչ թե նախնականորեն պայմանավորված 8 հազար ԱՄՆ դոլարը, այլ 10 հազար ԱՄՆ դոլար։

Մարիամը համաձայնվում է տունը գնել 10 հազար ԱՄՆ դոլարով, և պատրաստվում են տունը անվանափոխել, որի ժամանակ էլ նկատում են, որ տունը Ս. Միկոյանի տղայի՝ Դավիթ Միկոյանի անվամբ է։

Դ. Միկոյանին վճարում է 1000 ԱՄՆ դոլար, ինչից հետո պարտավորագիր է ստորագրվում, համաձայն որի՝ Մ. Ավետիսյանը պետք է մաս-մաս վճարումները կատարի։ Հետո նա փոխանցում է 4 հազար ԱՄՆ դոլար, բայց ժամանակի սղության պատճառով նոտարը չի կարողանում հաստատել և որոշում են 1000 դոլար վճարման մասին փաստաթղթի հակառակ կողմում նշել այդ մասին։ 

Դրանից հետո Մարիամը ՌԴ-ից ուղարկում է ևս 2 հազար ԱՄՆ դոլար։ Այնուհետև վերջնականապես Դավիթն ու Մարիամը պայմանավորվում են, որպեսզի Մարիամը գա և վճարի մնացած մասը և տունը անվանափոխեն։ 

Երբ Մարիամը Դավիթըը գալիս են նոտարի մոտ՝ անվանափոխության, պարզվում է, որ պակասում է փաստաթուղթ, որտեղ պետք է նշված լիներ, որ տունը կալանքի տակ չէ։ Նոտարը ասում է, որ 10 օրվա ընթացքում Դավիթը ներկայացնի այդ փաստաթուղթը, իսկ Դավիթը պահանջում է Մարիամից մնացած գումարը՝ ասելով, թե՝ պարտքեր ունեմ, պարտքատերերը դրսում են և սպասում են ինձ։ 

Մարիամը ևս 1000 ԱՄՆ դոլար է փոխանցում Դավիթին և պայմանավորվում են, որ Դավիթը թուղթը բերի և առքուվաճառքի գործընթացը ավարտեն։

10 օր անց նոտարի մոտ Դավիթը Մարիամին ասում է. «Կամ 3 հազար դոլար պիտի տաս ինձ, կամ էլ գործարքը չեմ կատարի»։

Գործը հասնում է դատարան, Մարիամին խորհուրդ են տալիս փաստաբանի օգնությանը դիմել, նա հանդիպում է փաստաբան Մուրադ Ասրյանին, իսկ վերջինս ասում է. «Ինձ վճարիր 300 հազար դրամ և ես կանեմ գործը»։ Իսկ ավելի ուշ Մարիամին ասում է, թե. «Արի 3 հազար դոլար տանք դատավորին, որպեսզի գործը շահենք»։

Դրանից հետո գործը գնում է Վերաքննիչ դատարան, փաստաբան Մ. Ասրյանը այնտեղ Մարիամի շահերը պաշտպանելու համար նորից գումար է պահանջում Մարիամից։ 

Մարիամը վերադառնում է ՌԴ, իսկ Մ. Ասրյանը կեղծ համաձայնության պայմանագիր է կնքում Դ. Միկոյանի փաստաբանի հետ, որ իբրև Մարիամը պարտք ու պահանջ չունի Միկոյանների հանդեպ։ 

Մարիամը դիմում է տարբեր կառույցների, սակայն անօգուտ, իսկ այս տարվա հունիսի 27-ին հուսահատության մեջ փորձում է ինքնասպան լինել, քանի որ դատարանում իրեն տանից վարելու որոշում է կայացվել, նոյեմբերի 8-ին էլ նա ինքնահրկիզման փորձ է կատարում Երևանի գլխավոր դատախազության շենքի դիմաց, սակայն կանխում են։ 

Մարիամը խնդրանքով դիմում է բոլոր ատյաններին, որպեսզի խնդիրը լուծվի օրենքի սահմաններում, և պատրաստ է ներկայացնել դրա համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 11-ին Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Մուրադ Ասրյանը դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազություն և հայտնել, որ այս տարվա հոկտեմբերի կեսերին Սոնա Ավետիսյան անձը իր հեռախոսահամարին հաղորդագրություններ է ուղարկում՝ իրենց պահանջելով 2000 ԱՄՆ դոլար: 

Մ. Ասրյանը հայտնել էր նաև, որ «հեռախոսային ահաբեկիչը» սպառնացել է, որ եթե գումարը չտրամադրի, ինքը բռնություն է գործադրելու իր և իր ընտանիքի նկատմամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Մ. Ասրյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է և փաստաբան, իսկ դատախազւթյունից էլ դիմումի ընթացքը լուծելու համար այն փոխանցել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ էլ Արաբկիրի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը հանձնարարել է հետաքննչական բաժանմունքում հետաքննություն սկսել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

SHAMSHYAN.COM

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan